12 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ՀՀ-ն Ադրբեջանին արդեն 5-րդ անգամ է փոխանցում նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները. ՀՀ ԱԳՆ խոսնակ. «Փաստինֆո»

ՀՀ կողմից Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է եղել, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ հայկական կողմն առաջարկներն ուղարկել է արդեն 5-րդ անգամ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և […]

Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «ԶԻԼ»-ի վարորդը կալանավորվել է

ՀՀ Դատախազությունից տեղեկացրեցին, որ Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին ավտովթարի մասնակից «ԶԻԼ»-ի վարորդն այս գիշեր կալանավորվել է։ Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, որը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «ԶԻԼ» […]

Ռուսաստանի վարչապետը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Նա մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ ՌԴ վարչապետին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է՝ կրկին ուժգնացել են խաբեությունները list.am-ով։ «Նորից կրկնեմ, ձեզ գրում են Վոթզափով, Վայբերով, ասում են, որ հեռու են ապրում, ու պետք ա ինչ-որ ծառայությունով օգտվել, ապրանքը ուղարկել։ Ձեզ ուղարկում են կեղծ հղում, կայք, որը նշանակում է Yandex, Հայփոստ կամ ինչ-որ սուրհանդակ ծառայություն։ Կայքի հասցեն, որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ […]

Ավելորդ չեմ համարի ևս մեկ անգամ հաստատել ՀՀ-ի դիրքորոշումը՝ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հասնել երկարատև խաղաղության. Միրզոյան

Տիկի՛ն նախարար, անչափ ուրախ եմ Ձեր պատվիրակությանը հյուրընկալել Երևանում: Սա ձեր առաջին այցն է Հայաստան, և կարող եմ վստահ ասել, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման և նոր ծրագրերի նախանշման համար», – այսօր Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: […]

Դիմադրություն լինելու է՝ անկախ ամեն ինչից. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch պարբերականին

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Caucasus Watch միջազգային պարբերականին՝ ներկայացնելով Արցախում և Արցախի շուրջ և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հարցազրույցը ստորև ներկայացվում է թարգմանաբար. «Caucasus Watch-ը Ռուբեն Վարդանյանի հետ զրուցել է երկու տարբեր առիթներով՝ 2023 թվականի հուլիսին և օգոստոսին: Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի հետ այս հանդիպման […]

Սերգեյ Սմբատյանի կյանքը պայքարի վառ օրինակ է, պայքար միջակության դեմ․ սպասում ենք մեր մաեստրոյին

Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ հայտարարությամբ է հանդես եկել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը (https://www.facebook.com/M4FFoundation/posts/pfbid0zvHqaXL1ftHzGN5F566bDuRx6us8aFehSiTeAEaPNKjbFzkp4VB3HCRgiLUfH2wol), որի հիմնադիրն է մաեստրո Սմբատյանը։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև. «Հասարակությունները հարուստ են իրենց նվիրյալներով։ Նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է առաջամարտիկի դեր։ Իր ուսերին կրելով մեծ ծանրություն՝ առաջ է տանում մի ամբողջ […]

Այսօր առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները

Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։ Սահմանված ժամանակին Զվարթնոց օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում և ըստ ժամանակացույցի Կապանից մեկնել Երևան։ Կապան-Երևան չվերթի օդանավում ուղևորների մեջ են նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։

Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի բնակչի աճյունը տեղափոխել հայրենիք. ԱԳՆ մամուլի քարտուղար

Ադրբեջանը հրաժարվում է Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի բնակիչ Հելեն Դադայանի աճյունը տեղափոխել հայրենիք։ Այս մասին X-ի (նախկինում՝ «Թվիթեր»-ի) իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Հելենը եղել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ, սովորել է Հայաստանում։ Նա մահացել է 5 օր առաջ` սարսափելի ավտովթարից: Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով նրա մարմինը […]

Երեխային բռնության ենթարկած կինն ու նրա ամուսինը հանցագործ անցյալ ունեն. «Հետք»

Համացանցում երեկվանից տարածված տեսանյութում երեխային բռնության ենթարկող կինը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գրանցված Աննա Մայիսի Արևշատյանն է։ Այս մասին գրել է Hetq.am-ը: Ըստ ընտրողների ռեգիստրի՝ այն հասցեում, որտեղ գրանցված է կինը, գրանցված է ևս երկու անձ՝ Մադաթյան Թաթուլ Բարիսի, որը նրա ամուսինն է, և Զախարյան Մարիամ Սամվելի։ Աննա Արևշատյանին ճանաչողները մեզ հետ զրույցում նշեցին, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի