19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

«Հանգիստ գալիս էինք, ուրախ, ասել-խոսելով». ողբերգական վթարից փրկված Լիլիթ Ղուկասովանը մանրամասներ է պատմում (Տեսանյութ)

Երևան-Գյումրի ճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հրաշքով փրկված 34-ամյա Լիլիթ Ղուկասովան Կենտրոն TV-ի եթերում մանրամասներ է ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ․ «Բավրայով եկանք, ստուգումներն անցանք, նստեցինք տրանսպորտ, որ գանք Երևան։ Հանգիստ գալիս էինք, ուրախ, ասել-խոսելով։ Մի պահ քնել էի, էլ բան չեմ հիշում, արթնացել եմ Գյումրիի հիվանդանոցում։ Ասացին՝ վթար է եղել, չորս հոգի հիվանդանոցում […]

«Կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է տեղի ունենում. սա գալու-հասնելու է մինչև Երևան». Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում սովամահություն է։ Բառիս բուն իմաստով։ Դրանից առաջ՝ հայ մարդկանց հափշտակություններ Ադրբեջանի կողմից։ Դրանից առաջ տարածքային նվաճումներ Սյունիքից մինչև Գեղարքունիք։ Չկա հայկական պետություն, չկա հայկականի պաշտպանություն՝ ո՛չ հողի, ո՛չ մարդու։ Ու կապ չունի, որ ցեղասպանությունը դեռ հիմնականում Արցախում է տեղի ունենում։ Սա գալու հասնելու է մինչև Երևան։ […]

Ողբերգական ավտովթարի զոհերից Հելեն Դադայանը Արցախից էր, հարազատները բլոկադայի մեջ են

Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր՝ Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր Եվրասիա համալսարանում։ «Նրա հարազատները Արցախում են` բլոկադայի մեջ։ Դասընկերներն ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։ Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։ Լույսերի մեջ մնաս, Հելեն ջան… Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է `գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել […]

Ինչու է հետաձգվել Աշոտյանի գործով դատական նիստը և երբ այն կվերսկսվի. Մանրամասնում է փաստաբանը

Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ինչպես ասել էի արդեն, տեսաձայնագրություններ կան։ Պարոն Աշոտյանը կարողացել է քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանալ կեսին։ Իր խոսքերով՝ հայտնաբերել է լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև, հետևաբար, անհրաժեշտություն կա դրանք մինչև վերջ դիտելու։ Դրա համար հետաձգեցին մինչև 18։30-ը, որպեսզի դրա մասով […]

Կոչ ենք անում Բաքվին ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավարությունը զրոյացնելուն ուղղված քայլերից. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակում է ծավալվել, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի փակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի ԼՂ: Այսինքն՝ Արցախում գործող խանութները, դեղատները 2022 թվականի դեկտեմբերից իրենց վաճառքի տեսականու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել: Հունիսի 15-ից Ադրբեջանը արգելափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների, այդ […]

Հարցված երևանցիների 9,3 տոկոսը քվեարկելու է Տիգրան Ավինյանի օգտին, 3,7 տոկոսը` Հայկ Մարությանի

Երևանում անցկացված հարցումների արդյունքներով` խնդիրներից առաջին տեղում աղբահանության հարցն է` 33,4 տոկոս, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: 2-րդ տեղում տրանսպորտի խնդիրն է` 29 տոկոս, բնապահպանական խնդիրները նշել են գրեթե 7 տոկոսը, իսկ ճանապարհների վատ վիճակն ու խցանումները` 10,5 տոկոսը: Քաղաքացիների շրջանում հարցում է […]

Իմ տղային Նիկոլն է սպանել, ինքն իմ համար վարչապետ չի. Գարիկ Գալեյան

Իմ տղային Նիկոլն է սպանել, ինքն իմ համար վարչապետ չի, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ Նա վեր կացավ ու ասաց, թե մեր տղաները զոհվել են խաղաղության համար, այսինքն՝ հայրենիքի համար չեն զոհվել։ Ուզեց ասել, թե հայ ազգը հայրենիք չունի։ Քո երեխաներին տանեիր, զոհեիր հանուն ապագա խաղաղության, ինչո՞ւ […]

Դուք շոու տեսա՞ք, պետք ա տրնգի պարեինք, գնայի՞նք, թող ընդդիմությունը գար, նստեր. Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ նիստի մասին

Դավիթ Տոնոյանը քաղաքական մի արձանագրում արեց, թե ինքը գիտակցում է, որ որպես պարտության նախարար պետք է պատժվի, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։ «Ես տենց ընկալեցի, որ ինքը ուզում է ոնց որ թե բոլորի մեղքը վերցնել իր վրա։ Այդպես հայտարարեց», – ասաց Անդրանիկ Քոչարյանը։ […]

Տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը. Պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով», հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։ Պետքարտուղարությունը հավելել է, որ ընդհանուր առմամբ, «Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար […]

Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի որոշումները նրա ինքնիշխան իրավունքն է. Թուրքիայի ԱԳՆ

«Ադրբեջանն ազատ է Լաչինի ճանապարհին ընդունելու ցանկացած որոշում, որն անհրաժեշտ է համարում, դա նրա ինքնիշխան իրավունքն է»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Դուք գիտեք, որ Լաչինի ճանապարհը Ադրբեջանի տարածքն է։ Ուստի Ադրբեջանը ձեռնարկում է ցանկացած միջոց, որն անհրաժեշտ է համարում, դա նրա ինքնիշխան իրավունքն է»,- ասել է Ֆիդանը Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի