10 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀՀ-ն Ադրբեջանին արդեն 5-րդ անգամ է փոխանցում նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները. ՀՀ ԱԳՆ խոսնակ. «Փաստինֆո»

ՀՀ կողմից Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է եղել, այլ նոր առաջարկներ՝ բանակցվող պայմանագրի տարբերակի մեջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ հայկական կողմն առաջարկներն ուղարկել է արդեն 5-րդ անգամ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական նոր առաջարկներ։

Բադալյանը չի մեկնաբանել, թե առաջարկները երբ են ուղարկվել և արդյոք ադրբեջանական կողմից արձագանք եղե՞լ է, թե՞ ոչ։

«Այդ հարցի վերաբերյալ չունեմ մեկնաբանություն»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ