24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ոստիկանությունում քաղաքացուն ծեծել են ու կոտրել ծնոտը»

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան գրում է. «Օրերս Գյումրու բնակիչը պատահաբար իմանում է, որ իր նկատմամբ կա հայտարարված հետախուզում, պարզելու նպատակով մտնում է ոստիկանության մոտակա բաժին։ Տեղում պարզվում է, որ առանց փաստական հիմքերի, ընդամենը օպերի կասկածանքով երկու տարի առաջ իրեն կասկածյալ են ճանաչել ինչ-որ քրեական գործով, զայրացած քաղաքացուն սկզբում հայհոյում են, ապա ծեծի ենթարկում, կոտրում ծնոտը, հետո տեղափոխում Արթիկ ՔԿՀ …

Նույն ժամանակահատվածում ռուսները իրենց դասալիքին են ձերբակալում և արևմտյան, պետականաքանդ իրավապաշտպանները գոռում են ՌԴ դասալիքի իրավունքների մասին, մոռանում, կամ անտեսում ՀՀ քաղաքացիների իրավունքները …

Ինչ խոսք կարևոր են երկու դեպքերն էլ, բայց առաջինի դեպքում չկա ձայն ծպտուն, երկրորդի դեպքում աղմուկ աղաղակ, այսինքն ներկա իշխանություններին և արևմուտքից իրենց կցված իրավապաշտպանների համար կարևորը է ՌԴ քաղաքացին, սակայն ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ, պետք էր տեսնել մեր պետության աչքի գերանը, եթե ՀՀ-ում երկրի կառավարիչը դատարանների մուտքեր է փակում, Սահմանադրություն ոտնատակ անում, Արցախից հրաժարվում, ամբողջապես անվտանգային համակարգն ավիրում, քաղաքական հետապնդումներ իրականացնում, քաղբանտարկյալներով ՔԿՀ-ները լցնում, հետևաբար թե ՌԴ, և թե ցանկացած պետություն կարող է և կանի այն, ինչն իրեն պետք է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ