24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մանկապղծության դեպքերի մեծ մասն ընտանիքի ներսում են»․ Դավիթ Թումասյան

Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երեխայի նկատմամբ սեռական հանցագործությունները նոր երևույթ չեն, սակայն վերջին տասնամյակում դրանց թիվն էականորեն աճել է ամբողջ աշխարհում: Որքան խստացվում են օրենքները, որքան իրազեկվում են մարդիկ, այդքան ավելանում են քրեական վարույթները: Եվ դա ոչ թե նշանակում է, որ դեպքերն են ավելանում, այլ դիմելիությունն է շատացել: Ու ներկայումս բացահայտվում են տարիներ առաջ տեղի ունեցած բազմաթիվ դեպքեր: Դա կիրառելի է նաև Հայաստանի համար:

ՀՀ-ում նախկինում եղել են քրեական գործեր, որոնցով տուժողների թիվը եղել է 10-ից ավելին, իսկ մյուսները տուժող չեն ճանաչվել, քանի որ նրանք արդեն չափահաս էին ու պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն էր անցել, ինչը վկայում էր բազմաթիվ երեխաների նկատմամբ տարիներով իրականացվող սեռական բռնության մասին:

Ներկայումս, մեկ քրեական գործերով տուժող երեխան մեկն է, հազվադեպ՝ 2-3-ը, ինչը նշանակում է, որ բռնարարները չեն հասցնում այլ երեխաների նկատմամբ էլ կատարեն սեռական հանցագործություններ: Այնուամենայնիվ, այս հանցագործություններն ունեն շատ բարձր լատենտայնություն, ընդ որում՝ երբեմն երեխայի ընտանիքին է թաքցնում այն՝ այդկերպ փորձելով երեխային պաշտպանել հասարակական պարսավանքից կամ այլ բացասական ազդեցությունից:
Ըստ միջազգային վիճակագրության՝ երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների 80% կատարվում է երեխաներին ծանոթ անձանց կողմից (ըստ դեպքերի նվազման՝ խորթ հայր, ընկեր, ընտանիքի այլ անդամ, ընտանիքի ընկեր, խորթ մայր, քույր-եղբայր, նույն դպրոցի աշակերտ և այլն):

Ավելին, յուրաքանչյուր 100-րդ տղամարդ և յուրաքանչյուր 400-րդ կին ամբողջ աշխարհում առնվազն մեկ անգամ ունեցել է սեռական հարաբերություն երեխայի հետ: Հաշմանդամություն ունեցող երեխաները 3 անգամ ավելի հաճախ են ենթարկվում սեռական բռնության, քան հաշմանդամություն չունեցող երեխաները: Մանկապղծությունը լինում է ինչպես համասեռական, այնպես էլ հետեռոսեռական, այսինքն՝ կարող են տուժել և՛ աղջիկ, և՛ տղա երեխաները՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից բռնության ենթարկվելով: Իհարկե, դեպքերի 70-80%-ում տուժում են աղջիկ երեխաների, իսկ բռնարարների 80-90%-ը տղամարդիկ են: Ընդ որում, դեպքերի մեծամասնությունը ներընտանեկան է:

Ավելին, պարտադիր չէ, որ անձն ունենա «մանկապղծություն (պեդոֆիլիա)» կամ «պատանեկամոլություն (էֆեբոֆիլիա)» ախտորոշում որպեսզի կատարի երեխայի նկատմամբ սեռական հանցագործություն: Դեպքերի մեծամասնությունը վկայում է, որ երեխաները թիրախավորվում են նրանց սոցիալ-հոգեբանական ու տարիքային առանձնահատկություններից ելնելով, քանի որ չեն հասկանում իրենց հետ կատարվածը, չեն կարողանում դիմադրել կամ չեն գիտակցում, որ պետք է դիմադրել, հոգեբանական կամ այլ կախվածություն ունեն բռնարարից, չունեն բավարար իրազեկվածություն դիմելիության կամ պաշտպանություն ստանալու վերաբերյալ: Հետևաբար, յուրաքանչյուր ծնող պետք է ուշադիր լինի իր երեխայի նկատմամբ ու կարողանա ցանկացած իրավիճակում տա օբյեկտիվ գնահատական ու ռացիոնալ լուծում:

Այն, որ առավել խոցելի են միակողմանի ծնողազուրկ աղջիկ երեխաները, ում մայրերը երկրորդ անգամ ամուսնացել են կամ ունեն կողակից, փաստ է, և դեպքերի 50%-ից ավելին դրա վառ ապացույցն է: Հետևաբար, երեխայի լավագույն շահով առաջնորդվելը ցանկացած իրավիճակում առաջնային է, և երեխայի պաշտպանության հիմնական պարտականությունն ունեն ծնողները, իսկ դա չկատարելու դեպքում՝ պետությունն իր բոլոր կառուցակարգերով պետք է պաշտպանի երեխաներին (խոսքը ոչ միայն դեպքից հետո արձագանքելու, այլ հիմնականում՝ կանխարգելելու մասին է):

Հ.Գ. Կարդացեք Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան», որը գրվել է դեռ 1955թ-ին, և հասկացեք, որ այդ Գումբերտ Գումբերտները կան նաև մեր իրականության մեջ, և նրանք պատրաստ են տարաբնույթ քայլերի՝ իրենց նպատակներին հասնելու համար»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ