16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ցանկացած պահի կարող է պայթել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրեր առաջ իրեն հատուկ ոճով գլուխ թր գովացել, թե երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանն արձանագրել է աշխարհում ամենաբարձր տնտեսական աճերից մեկը, և 2020 թվականի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 100 տոկոսով։Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Իրավունքի հետ զրույցում պնդում է, որ դա ամենևին էլ գործող իշխանությունների աշխատանքի արդյունքը չէ, ավելին այս իրավիճակում առկա են բազմաթիվ ռիսկեր.

-Մենք ամբողջությամբ գտնվում ենք ռիսկային դաշտում: Սա նմանվել է մի տեղամասի, որտեղ մեր կամքից անկախ՝ փող է հոսել և ուրախություն է պատճառում բոլորիս, բայց իրականում ունենք տնտեսության վատ կառուցվածք՝ արդյունաբերություն չկա, գյուղատնտեսությունն անհասկանալի վիճակում է:

Իսկ ապաշրջափակման պարագայում՝ լրիվ է կորելու մեր գյուղատնտեսությունը, մեր երկրում փողի առկայությունը ոչ միայն ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքն է, այլև հարևան երկրներից ինչ-ինչ ճանապարհներով մտնող հոսք: Շատ հնարավոր է, որ հենց մեր կողքի հարևաններից է այստեղ անօրինական կերպով փող մտնում: Սա այստեղ ապրողի համար կարծեք թե վատ չէ:

Ռիսկն այն է, որ այս տեղամասը կարող է միանգամից դատարկվել ֆինանսական առումով. այս պահին թվացյալ լավը ժամանակավոր է, և ինքներս նոր արժեքներ չստեղծելով՝ չենք կարող մտածել առաջընթացի մասին:

Ըստ տնտեսագետի՝ այս ֆոնին առավել ցցուն է աղքատության ցուցանիշը.

-Հատկանշական է այն, որ այդ ցուցանիշում աղքատների քանակը նկատելիորեն գերազանցել է մինչև իշխանափոխությունը գրանցված մեծությունը: Անհայտ է, որ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը և կենսաթոշակների չնչին ավելացումը ներկա բարձր գնաճի պայմաններում ունի զրոյական նշանակություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ