20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՆ

Իրանի հետ հարաբերությունները մշտապես նորոգելու եւ խորացնելու հարցում Հայաստանը պատրաստակամ է. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին եւ նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության Նախագահը կարեւորել է բարձրաստիճան փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, հայ-իրանական հարաբերությունների օրակարգը եւ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու լավ հնարավորություն են: Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում 2013 թվականին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած […]

Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը լավ հնարավորություն է. Իրանի արտգործնախարար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումը, նիչից հետո նրանք համատեղ մամուլի ասուլիս են ունեցել: Ասուլիսի ժամանակ Իրանի արտգործնախարարն ասել է, որ Հայաստանի` ԵՏՄ  անդամակցությունը շատ լավ հնարավորություն է` Իրանի և Հայաստանի միջև համագործակցության համար: “Կա եռակողմ համագործակցություն Հայաստանի,  ՌԴ-ի Ի ԻԻՀ-ի միջև: Մենք հարևաններ ենք,  ունենք […]

Թեհրանի կենտրոնում գտնվող “Շոա” հրապարակը կվերանվանվի Գագիկ Թումանյանի անունով

Ֆեյսբուքի օգտատեր Արթին Առաքելը իր էջում գրել է. “Թեհրանի քաղաքային խորհրդի վավերացմամբ, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող “Շոա” հրապարակը կվերանվանվի Իրան-Իրաք պատերազմի ընթացքում զոհված հայ զինծառայող՝ Գագիկ Թումանյանի անունով: Գագիկ Թումանյանը իր ընտանիքի կրտսեր որդին էր, որը իր քաղաքացիական պարտքը կատարելու ու ծննդավայրը պաշտպանելու նպատակով 1986-ի փետրվարին մեկնեց պատերազմի դաշտ: Նա միանալով Մարիվան քաղաքի զորանոցին պաշտպանեց Իրանի […]

Իրանի վարչապետին է փոխանցել ՀՀ նախագահի հրավերը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ  Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: “Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջեւ դարավոր […]

Անդրադարձել է կատարվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի  հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարեւորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարեւորել […]

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի համատեղ հայտարարությունը ԶԼՄ-ների համար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո լրագրողների համար համատեղ հայտարարություն են արել հանդիպման արդյունքների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ պարոն Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում  վերահաստատել են  երկու երկրների միջեւ առկա ավանդական բարեկամական կապերը եւ հանձնառությունը՝ էլ ավելի խորացնելու առկա հարաբերությունները […]

Երկրաշարժ Իրան-Իրաք սահմանագծում

Օգոստոսի 18-ին, ժամը 10.01-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06.32-ին Իրան-Իրաք սահմանային գոտում` Դեհլորան քաղաքից 38 կմ արեւելք, տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 32.690 եւ արեւելյան երկայնության 47.660: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժին հաջորդել է […]

Ցավակցել է ՀՀ վարչապետը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Թեհրանի օդանավակայանում մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով բազմաթիվ մարդկային կորուստների կապակցությամբ:  “Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ օգոստոսի 10-ին Թեհրանի օդանավակայանում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական կործանման հետեւանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Մենք կիսում ենք Իրանի […]

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղեւորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Իրանի ժողովրդի համար այս ծանր պահին Նախագահ Սերժ Սարգսյանը հեռագրում նաեւ ցավակցություն է հայտնել հանգուցյալների հարազատներին ու մերձավորներին:  

Վթարված իրանական օդանավի մեջ հայեր չեն եղել

Ըստ Հայաստանի արտաքին գործերի մամուլի ծառայության հաղորդագրության, նախնական տեղեկություններով Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ի առավոտյան Թեհրանի մայրաքաղաքի “Մեհրաբադ” օդանավակայանի շրջանում վթարի էր ենթարկվել “Iran-141” ինքնաթիռը, որի մեջ եղել է  40 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ: Որպես վթարի պատճառ նշվում է շարժիչի խափանումը: Ականատեսները պատմել են,թե ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի