22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քայլեր ձեռնարկեք. Դավիթ Մաթեւոսյան

Դավիթ Մաթեւոսյանը Ֆեսբուկյան իր հարթակում անրադարձել է իրանցի զբոսաշրջիկներին եւ վերջին օրերի խոսակցություններին:

– Խանութի տերն ասել է՝ պարսիկներին ներս չթողնեք: …. Էս աբսուրդը արդեն որերորդ անգամ եմ լսում: Դա ասելուց հետո էլ գալիս է փաստարկումը – Գող են:

Հիմա պատկերացրեք անհեթեթության աստիճանը՝ 90 միլիոնանոց Իրանից մարդիկ ԸՆՏԱՆԻՔՈՎ ճամփորդում են 1 միլիոնանոց Հայաստան, որպեսզի, ասենք Կասկադում՝ Երևան. էսինչ ապուշի բուԾիկում գողություն անեն:

Երևի թե Նոուռուզի էդպիսի ադաթ ունեն, հա՞, պարսիկները: Հասկանում եմ՝ ռեստորաններում, փաբերում, բարերում անսովորությունից շլվում են իրենց ջահելները, հասկանում եմ՝ վարքները լավագույնը չէ երբեմն: Բայց դուք փորձել եք սաստել՝ չեն սաստվե՞լ:

Դուք փորձել եք- Հորսս արև, արա-ֆշշալուց բացի, որևէ կերպ իրավիճակը կարգավորել՝ չի ստացվե՞լ: Զավեշտ այն է, որ մեր պլեբեյը, մեր սինլքորը, տգետը, մեր բիրդան բոմժն ու բիրդան աղան, մեր չտեսն ու ո.բացը իրանցի ի՛ր համարժեքից զզվում է – հորսս արև, արա – ու իրանցի կիրթ ու պատվարժան մարդուն, գործարարին, մտավորականին պիտակում ու հայհոյում, ու արգելում խանութ մուտքը, թե – Էկե, լցվել են, Հյուսիսայինում ու Հրապարակում մի հատ հայ չկա:

Այսինքն՝ լցվէ- քշե՞լ են հայիդ Հրապարակից, այ անասուն, թե իրերդ կապել ես, կամ քոչել ես, կամ կքոչես էգուց Եվրոպա՝ փախստականների ճամբար, գողոնով մի քանի տարում տուն կսարքես, սուպերմարկետ թալանելով՝ ընտանիք կպահես, էրէվան էլ տելեվիզըրով տանդ ֆոտոները կուղարկես՝ ադիդաս սպորտհագուստը հագիդ, սիգարետը՝ Մարլբորո՝ բերնիդ անկյունը կոխած…մինչև որ հին, քրիստոնյա, արիացի, պատվարժան պլեբեյիդ եվրոպական հարմարավետ բերդի ծակուռը չկոխեն մի օր՝ թուրքերի, քրդերի, մարոկոցիների հետ՝ գալուբո Եվրոպան քրֆելու ու դանակով սրան-նրան պիսկելու հոգեհարազատ առօրյա ապահովելով քոսոտիդ համար:

…Հին, հանդուրժող ու բարի, բարյացակամ հայ ազգի մասին միֆերը խորը թաղեք, զբոսաշրջության զարգացման խթանման հեքիաթները վիճակագրական թղթերում թողեք, լուրջ մտածեք ՄԻԱԿ ԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՀԱՐԵՎԱՆԻ հանդեպ անբարյացակամության որևէ անարդարացի դրսևորում կանխելու մասին:

Քայլեր ձեռնարկեք: Էսքան անտաղանդ ու անհանդուրժող ու ողորմելի չի կարելի լինել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ