23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Իրանը կարևորում է Հայաստանի հետ բնապահպանության ոլորտում համագործակցությունը

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 22-ին հանդիպել է Իրանի փոխնախագահ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար տիկին Մասումե Էբթեքարի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ դեսպան Թումանյանը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև առկա է շրջակա միջավայրի բնագավառում համագործակցության դրական փորձ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Փոխնախագահ Էբթեքարը գոհունակությամբ է նշել, որ վերջին տարիներին Իրանի և Հայաստանի միջև փոխգործակցությունը բնապահպանության ոլորտում ամրապնդվել է, մասնավորապես, ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում երկուստեք ընդգծվել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ համագործակցության զարգացման ու ամրապնդման տեսանկյունից, այդ թվում` բնապահպանության ոլորտում:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Արաքս գետի աղտոտվածության խնդիրը, հայ-իրանական սահմանին ազգային բարեկամության արգելոցի հիմնման, էկոտուրիզմի զարգացման, որոշ կենդանատեսակների պահպանության համար ծրագրերի մշակման հարցերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ