26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

LIFE NEWS …

Լավագույն սիրային երգը /վիդեո/

Ամերիկացիները լավագույն սիրո երգ են ճանաչել նախորդ տարվա փետրվարին մահացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնի “I will always love you”-ն: “Գրեմմիի” արժանացած այս երգի օգտին են քվեարկել հարցվածների 38 տոկոսը: Սիրո մասին ամենահայտնի երգերի առաջին հնգյակում են հայտնվել նաեւ “Ռայչես բրադըրս” դուետի “Unchained Melody”-ն, Պերսի Սլեջի  “When a Man Loves a Woman”-ը, Ջո Քոքերի “You Are So […]

Ռիփփին նշանվել է. ընդմիշտ թողնում է Հայաստանը /ֆոտո/

Ամենասկանդալային հայուհիներից մեկը` երգչուհի Rippi-ն, մի քանի ամիս առաջ նշանվել է եւ պատրաստվում է ընդմիշտ մեկնել Հայաստանից: Երգչուհու ընտրյալը` Կարենը, շոու-բիզնեսի հետ կապ չունի, սակայն նրանք երկուսն էլ գործնական հրավերներ են ստացել արտերկրից եւ այժմ զբաղվում են մեկնելու հետ կապված գրծընթացներով: Երգչուհին չի մասնակցում “Կարգին սերիալ”-ի նկարահանումներին Հայաստանում հաճախակի ներկա չլինելու պատճառով, իսկ բազմաթիվ նախագծերի […]

Քեյթ Մոսը 50 հազար ֆունտով պատվիրել է իր դիմանկարը /ֆոտո/

Սուպերմոդել Քեյթ Մոսը  “սթրիթ արթ” ոճի հայտնի նկարչուհի Բեմբիին պատվիրել է իր դիմանկարը: Բեմբին հյատնի է Բրեդ Փիթի, Ռիհաննայի, Ռոբի Ուիլյամսի, Էմի Ուայնհաուսի, Ադելի դիմանկարներով: Քեյթ Մոսը երազում է տեսնել իր դիմանկարը Էնդի Ուորհոկի հայտնի “Մերիլին Մոնրո” գրաֆիտի դիմանկարի ոգով: Չնայած Քեյթն արդեն ունի նմանատիպ դիմանկար: 2008-ին գրաֆիտիի հայտնի վարպետ Բենկսին նկարել է Մոսին: Դիմանկարը […]

“Օրենքով գող” Պզոյին ԱՄՆ դաշնային դատարանը դատապարտեց

Նյու Յորքում ԱՄՆ Դաշնային դատարանը 37 ամսվա ազատազրկման է ենթարկել հայազգի “օրենքով գող” Արմեն Ղազարյանին: Վերջինս նաեւ 60 հազար դոլար տուգանք պետք է վճարի, ինչպես նաեւ ազատ արձակվելուց հետո 3 տարի շարունակ ոստիկանության հսկողության տակ գտնվի:  Հիշեցնենք, Գլենդեյլ քաղաքում բնակվող Ղազարյանը իրեն մեղավոր է ճանաչել դրամաշորթության մեջ` դրանով զբաղվելով “Միրզոյան-Թերջանյան կազմակերպություն” կոչվող խմբավորման մեջ:  Ղազարյանը, […]

Բելգիայում շոկոլադե նամականիշեր կարտադրվեն

Բելգիայի փոստը շոկոլադի համով եւ հոտով նամականիշեր կարտադրի: Թուղթը մարդկային մարմնի ջերմություն զգալու հատկություն կունենա. համը եւ հոտը կզգացվեն այն ժամանակ, երբ մարդը հվպի կամ շնչի նամականիշի վրա: “Շոկոլադե” նամականիշերից յուրաքանչյուրը 6 եվրո կարժենա: Դրանք ստեղծելու աշխատանքը բավականին բարդ է եղել: Այդ նպատակով աշխատել են ոչ միայն բելգիացի մասնագետները, այլ նաեւ մասնագետներ են հրավիրվել Գերմանիայից, […]

Ուիթնի Հյուսթոնը Մադամ Տյուսոյի թանգարանի ռեկորդակիր է դարձել

Մեկ տարի առաջ մահացած համաշխարհային աստղ Ուիթնի Հյուսթոնի մոմե արձանիկը եւս կհայտնվի Մադամ Տյուսոյի հայտնի թանգարանում` մյուս լեգենդների կողքին: Թանգարանը երգչուհուն պատկերող 4 արձանիկ է միանգամից պատվիրել, որոնք նախատեսված են աշխարհի տարբեր երկրներում գտնվող թանգարանի մասնաճյուղերի համար: Բոլոր արձանիկները պատրաստված են Լոնդոնում: Առաջինը Ուիթնին է 1991-ին, երբ նա երգում էր ազգային օրհներգը Սուպեր գավաթի ժամանակ: […]

Օլիմպիական կրակը կուղարկվի տիեզերք

Սոչիի ձմեռային Օլիմպիադայի կրակը ծրագրում են ուղարկել տիեզերք: Օլիմպիական կոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշենկոն հայտնել է, որ կրակը կլինի Բայկալի հատակին, Հյուսիսային բեւեռում եւ Էլբրուսի վրա: “Եվ նույնիսկ ծրագրեր կան այն բաց տիեզերք ուղարկել”,-հայտնել է Չեռնիշենկոն: ՌԴ Օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը հիշեցրել է, որ 50 տարի առաջ ԽՍՀՄ-ն առաջինը մարդ ուղարկեց տիեզերք, իսկ հիմա Ռուսաստանն […]

Սեդա Ազնավուրը հերքել է քրոջ` իսլամ ընդունելու մասին լուրերը

Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է վերջերս լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի իր քույր Կատին իսլամ է ընդունել, տեղեկացնում է հայ-ֆրանսիական “Nouvelles d’Arménie” ամսագիրը: “Ցանկանում եմ իմ բոլոր ֆեյսբուքյան ընկերներին ասել, որ մենք` Ազնավուրներս, հայկական ծագում ունենք, այսինքն քրիստոնյա ենք ծնվել: Մենք հպարտ ենք, որ մի այնպիսի ազգի […]

Տղամարդն ինքնահրկիզվել է Կարմիր հրապարակում

Մոսկվայի Կարմիր հրապարակում մի տղամարդ է ինքնահրկիզվել: Իրավապահ մարմիններն առայժմ որեւէ մեկնաբանություն չեն ներկայացրել: Կատարվածի դրդապատճառները հայտնի չեն: Ըստ “РИА Новости”-ի աղբյուրների` դեպքը տեղի է ունեցել մոտ 13.30-ին, տղամարդը 35 տարեկան է եղել: Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է մարել բռնկված կրակը: Տուժածին ծանր այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Առողջություն մաղթենք Քրիստինե Պեպելյանին

Քրիստինե Պեպելյանը վախեցրել է իր երկրպագուներին՝ խնդրելով մաղթել իրեն առողջություն եւ խոստանալով տեսանյութ տարածել:   “Սիրելի ընկերներ….. մի քանի րոպեից ձեզ եմ ներկայացնելու մի տեսանյութ….. որը չի տեսել դեռ ոչ ոք!!!!!! Դուք կլինեք առաջինը ……. Միայն մի խնդրանք ունեմ…… Մաղթեք ինձ առողջություն”, – գրել էր երգչուհին ֆեյսբուքյան իր էջում: Իսկ տեսանյութն այդպես էլ չհայտնվեց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի