Լավագույն սիրային երգը /վիդեո/
Ամերիկացիները լավագույն սիրո երգ են ճանաչել նախորդ տարվա փետրվարին մահացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնի “I will always love you”-ն: “Գրեմմիի” արժանացած այս երգի օգտին են քվեարկել հարցվածների 38 տոկոսը:
Սիրո մասին ամենահայտնի երգերի առաջին հնգյակում են հայտնվել նաեւ “Ռայչես բրադըրս” դուետի “Unchained Melody”-ն, Պերսի Սլեջի “When a Man Loves a Woman”-ը, Ջո Քոքերի “You Are So Beautiful”-ը, “Բի Ջիս” խմբի “How Deep Is Your Love”-ը:
“I will always love you”-ն 1973-ին գրել է քանթրի երգչուհի Դոլի Փարթընը, իսկ 1992-ին այն դարձավ “Թիկնապահը” ֆիլմի սաունդթրեքը, որտեղ Հյուսթոնը գլխավոր դերում էր:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացավ 2012-ի փետրվարի 11-ին “Բեւեռլի Հիլթոն” հյուրանոցում: “Գրեմմիի” կազմակերպիչները խոստացել են, որ այս տարվա մրցանակաշխության նախօրեին կցուցադրվի երգչուհուն նվիրված հաղորդումը: