18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Քեյթ Մոսը 50 հազար ֆունտով պատվիրել է իր դիմանկարը /ֆոտո/

Սուպերմոդել Քեյթ Մոսը  “սթրիթ արթ” ոճի հայտնի նկարչուհի Բեմբիին պատվիրել է իր դիմանկարը: Բեմբին հյատնի է Բրեդ Փիթի, Ռիհաննայի, Ռոբի Ուիլյամսի, Էմի Ուայնհաուսի, Ադելի դիմանկարներով: Քեյթ Մոսը երազում է տեսնել իր դիմանկարը Էնդի Ուորհոկի հայտնի “Մերիլին Մոնրո” գրաֆիտի դիմանկարի ոգով: Չնայած Քեյթն արդեն ունի նմանատիպ դիմանկար: 2008-ին գրաֆիտիի հայտնի վարպետ Բենկսին նկարել է Մոսին: Դիմանկարը 190 հազար դոլարով վաճառվեց աճուրդում: 

Քեյթն անհանգիստ է, քանի որ Բեմբիի պատասխանին սպասել է մի քանի ամիս: Սակայն նա համոզված է, որ դա նկարչուհու ամենահրաշալի գործերից մեկն է լինելու: Դիմանկարը կտեղադրվի Մոսի` Անգլիայի հարավ-արեւելքում գտնվող առանձնատան  վրա: Տան ներսում բազմաթիվ արվեստի գործեր կան, այժմ արվեստը կլինի նաեւ դրսից:

Նկարչուհին հրաժարվել է հրապարակել գումարի չափը, որը Քեյթը խոստացել է նրան, սակայն ըստ մամուլում շրջող լուրերի` Քեյթն իր դիմանկարի համար կվաճարի 50 հազար ֆունտ ստեռլինգ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ