27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

«Իքս» պահի Նիկոլը «կխփի». Իրատես de facto

Ներքաղաքական դաշտում բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում: ՀՀԿ-ՀՅԴ «ամուսնությունը» սկսել է շարժել բոլոր այսբերգները, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, կառավարությունում և ոստիկանական համակարգերում տեղի ունեցողն է: Չշտապենք այն անվանել բարեփոխումների լուրջ փաթեթ, սակայն, դատելով «կոնկուրենտ ֆիրմայի» արձագանքներից, հենց այդպես է որ կա, որովհետև բնական այդ «սելեկցիան» հանգեցնելու է տեսակի լուրջ պայքարի, իսկ այդ պայքարում «կոնկուրենտի» համար անհասկանալի, անկանխատեսելի գործընթացներ […]

Ոստիկանությունը փող է աշխատելու թիթիզ վարորդների հաշվին. Հրապարակ

Կառավարությունը երեկ «դաբրո» տվեց ոստիկանության մի խիստ կոմերցիոն գաղափարի։ Այն է՝ մեքենաների համարանիշներում նոր տառեր ավելացնել՝ «0» եւ «X»։ Մինչ այս օգտագործվում էին միայն «A, «C», «D», «F»,  «L», «M» «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» եւ «Z» տառերը։ Համարանիշները, ինչպես հայտնի Է, կառուցվում են հետեւյալ կերպ, երկու թիվ սկզբում, երկու տառ, երեք թիվ վերջում կամ, ինչպես պետական համարների […]

Պուտինի աննախադեպ ձեւակերպումը Սարգսյանի հետ հանդիպմանը . Ժամանակ

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Հանդիպման մասին տեղեկությունները բավականին սուղ են եւ բավարարվում են ընդհանուր ձեւակերպումներով։ Այս հանգամանքը մի կողմից լավ է՝ որ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումը անցնում է առանց տհաճ անակնկալների, առանց Հայաստանի համար անսպասելի հայտարարությունների, մյուս կողմից, իհարկե, այս ընդհանուր ձեւակերպումների ներքո միգուցե քողարկվում են հանդիպման ընթացքում շոշափված մի շարք հարցեր, որոնք վերաբերում են առաջին հերթին անվտանգության թեմատիկային՝ դարաբաղյան խնդրի […]

Իշխանը դեմ է. Հայկական Ժամանակ

ներիշխանական խոհանոցում թեժ է։ «Հժ»–ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ իշխանության ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը։ Նույն աղբյուրները հայտում են, որ Չաքարյանը կտրականապես դեմ Է Քուվեյթ տեղափոխվելուն եւ մասնավոր քննարկումների ժամանակ ասել Է, թե դիմում կգրի ու կմնա Հայաստանում։ Հիմա Էլ քննարկվում Է Օդեսայում ՀՀ հյուպատոս Գեորգի Մուրադյանին Քուվեյթում ՀՀ դեսպան […]

Հիվանդանոցում է. Հայկական Ժամանակ

Հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի մայրը` Նորա Սարգսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրան այնտեղ են տեղափոխել մի քանի օր առաջ: Բկ-ից հրաժարվում են որեւէ մանրամասն հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ: Մեզ հաջողվեց ճշտել, որ վիրահատություն, որպես այդպիսին, չի իրականացվել, այլ կատարվել են անհրաժեշտ բժշկական մի շարք միջամտություններ: Դուրս գրվելու հետ կապված հստակություն դեո չկա : […]

Սա հանցագործություն է. Հրապարակ

Ռադիոտան բակում արծաթափայլ եղեւնիներ են կտրել, ինչպես նաեւ այլ ծառեր ու թփեր։ Կարելի է ասել՝ ողջ բուսականությունը, որ այստեղ եղել է խորհրդային ժամանակներից, վերացրել են։ Գետնին տապալված կանաչ սաղարթներն ու թարմ, լացող կոճղերը ֆիքսել է «Ա1 +»–ի տեսախցիկը։ Ռադիոտան աշխատակիցների հետ հարցուփորձից պարզեցինք, որ կտրվել է մոտ 25–30 արծաթափայլ եղեւնի, ինչը հանցագործություն Է։ Ակտավորել Է արդյոք բնապահպանության տեսչությունը արծաթափայլ եղեւնիների հատումները։ Տեսչության պետ Հակոբ […]

Տեր Արամը վախենում է Թուրքիայում դառնալ 21-րդ կախաղանը. Ժամանակ

ՍԴՀԿ ղեկավարները փորձել են 20 կախաղանների մասունքները ՀՀ բերելու եւ այստեղ վերաթաղելու ակածախնդրությանը մասնակից դարձնելնա եւ Պոլսո Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տեր Արամ արք. Աթեշյանին։ Մեր տեղեկություններով՝ արք. Աթեշյանը սկզբնապես համաձայնել էր օգնել այդ հարցում՝ պայմանով, որ իր անունը չպետք է դրվի շրջանառության մեջ։ Սակայն, ի վերջո, հասկացել է, որ իրեն կարող են դարձնել […]

Ինչ գին կվճարի Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկելու է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող օրակարգային հարցեր։ Այս մասին ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նաւբանդյանը։ Նալբանդյանի հարցազրույցը նախորդել է Սերժ Սարգսյանի այցին։ Իսկ դրան նախորդել էր Եվրամիության արտաքին հա-րաբերությունների եւ անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան, […]

Գցում է ԱԱԾ նոր պետի վրա. Առավոտ

«Ես չեմ բողոքել, չեմ էլ պատրաստվում բողոքել։ Ես գիտեմ՝ ովքեր են ինձ վրա հարձակվել։ Նույնիսկ գիտեմ, որ այն ողորմելի պաշտոնյան, որը կազմակերպել էր դա, այսպես ասած, իշխանությունների վերին ատյանի դաբրոն չուներ։ Որոշել էր «լավ» բան աներ ԱԱԾ-ն նոր պետ ունի, թող գտնեն ՝ այդ ո՞վ էր, որ առավոտյան 10-ին եկավ ծեծեց, գնաց»,– թերթի հետ զրույցում ասաց ազատամարտիկ […]

6-րդ վարչությունն էլ. Հայկական Ժամանակ

ՀՀ ոստիկանության համակարգում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երեկ կադրային փոփոխություն է կատարել նաեւ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։ Մասնավորապես, բաժնի պետ Կարեն Մարգարյանը նշանակվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ։ Երեկ նա նաեւ ստացել է գնդապետի կոչում։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված