11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Ջրի մեջ սաղ սատկած կենդանիներ են». Ժամանակ

Արդեն հինգ օր է անցել Արթիկի հեղեղումից, սակայն քաղաքում հեղեղի հետե­ւանքները դեռեւս վերացված չեն: ձեղեղից հետո ինչ ար­վել, բնակիչների ձեռքով է արվել, իսկ պետական աջակցություն մինչ օրս քա­ղաքին չի ցուցաբերվել: Արթիկցիներից մեկը «ժամա­նակին» ասաց, «էս ապրել չի, քանի օր ա անցել, բայց ջուրը հլը իմ տան դռնով ա անց­նում: Ջրի մեջ սաղ սատկած կենդանիներ են, […]

Կենտրոնական բանկը սպանում է. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկի պահվածքը այլևս դադարում է էկ­զոտիկ լինելուց: Չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ այդ պահվածքը արդեն շոշափում է մեր երկրի անվտանգու­թյունը: Խոսքը, իհարկե, այսպես կոչված վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին է: Առանց տնտեսագիտա­կան տերմիններ բերելու ընդամենը նշենք, որ ԿԲ-ն այսօր ու­նի բոլոր հնարավորությունները վարկերի տոկոսները կտ­րուկ նվազեցնելու եւ դրանով Հայաստանի տնտեսությունը աշխուժացնելու համար, բայց սկզբունքորեն […]

Պուտինի մաչոյական անակնկալը Սերժ Սարգսյանին. Հրապարակ

Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատին մերձ կան մի քանի «մինի-դվարեցներ», որոնք ռուսները կառուցել էին G-8-ի ղեկավարներին հյուրընկալե­լու համար: Այդ տնակներից մեկում հանգրվանած հայկական պատվիրակությունը Ալիեւ-Սարգսյան հանդիպումից առաջ անակնկա­լի է եկել, շենքի առաջ մեկ էլ ու կանգնել է մի սեւ «ջիպ», որի միջից դուրս է եկել վարորդն ու թե­թեւ` մաչոյական քայլվածքով բարեւելով բոլորին, ներս է մտել: «Վարորդը» […]

Քրեական գործ է հարուցվել. Հայկական Ժամանակ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին Արմեն Իսրայելյանին առեւանգելու` «Հժ»-ի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում հա­րուցվել է քրեական գործ մի քանի դրվագներով: Մասնավորապես, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հողվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով (մարդուն առեւանգելը, որը կատար­վել է մի խումբ անձանց կողմից շահադիտական դր­դումներով), ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի […]

Խեղդել գրպանելու հրապուրանքը. Իրավունք

Վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից ձերբակալվեցին, ապա կալանավոր­վեցին ՊՆ տարբեր բարծաստիճան պաշտոնյաներ: Ոմանք էլ պարզապես ազատ­վեցին իրենց զբաղեցրած պաշտոններից: Ինչով էր պայմանավորված դա, ար­դյոք ապրիլյան չորսօրյա պատերազմը վեր չհանե՞ց համակարգի խնդիրները, թե ամեն ինչ շատ ավելի խորքային էր: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանից: Մեզ հետ զրույցում նախարարի խորհրդականը նախ նկատեց. […]

Տարօրինակ է. Իրավունք

Անշուշտ Եվրոմ]ությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեն կամ, ինչպես ասում են Braxit-ն անցած շաբաթվա թիվ 1 իրադարձությունն էր: Բայց աշխարհի մասշտաբով ամենահեղափոխական զարգացումներ խոս­տացող Brexit-ն անգամ չկարողացավ խամրել շաբաթվա վերջերին տեղի ու­նեցած մի քանի այլ իրադարձություններ: Դրանցից մեզ համար առաջնայինը, ինչ խոսք, Հռոմի պապի հայաստանյան այցն էր: Սակայն նաեւ Հայաստանի համար ոչ պակաս, միգուցե` ավելի […]

Սերժ Սարգսյանը բացառում է. Ժամանակ

Սերժ ՍարգսյաՆը «ՌոյթերզիՆ» տված հարցազրույցում հայտարա­րել է, որ եթե Հանրապետական կու­սակցությունը ընտրություններում չհաղթի, ապա ինքը քաղաքականության մեջ անելիք չի ունենա: Մի­աժամանակ Սարգսյանը բացառել է, որ ՀՀԿ-ն կպարտվի: Այսպիսով, Սերժ Սարգսյանը, փաս­տորեն, հերթական անգամ ակնարկում է իր, այսպես ասած, մնալու մտադրու­թյան մասին: Եթե նա ասում է, որ ՀՀԿ- ի պարտվելու դեպքում քաղաքականության մեջ անելիք չունի, ապա […]

Էլի մենք ենք տուժում. ՀԺ

«Երեկ ամփոփված հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիայի բնակչությունը 52 տոկոս-48 տոկոս հարաբերակցությամբ քվեարկել է եվրամիությունից դուրս գալու օգտին, եւ դա երեկ ամենաքննարկվող թեման էր միջազգային հանրության շրջանում: Թե ինչպիսի հետեւանքներ դա կունենա՝ պարզ կդառնա հետագայում, սակայն արդեն երեկ համաշխարհային շուկաները ցնցում էին ապրում: Մասնավորապես դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկվել են ինչպես եվրոն, այնպես էլ ֆունտ ստեռլինգը: Որքան […]

Ի՞նչ է խնդրել Բալասանյանը Սերժ Սարգսյանին. ՀԺ

«Մեր տեղեկություններով Սամվել Բալասանյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին ու խնդրել թույլ տալ այս անգամ էլ դառնալ Գյումրիի քաղաքապետ՝ պատճառաբանելով, թե բոլոր խոշոր քաղաքներում քաղաքապետերը 1 ժամկետից ավելի են պաշտոնավարել: Բալասանյանը, ըստ նույն աղբյուրների, ասել է, որ եթե ինքն այս անգամ չառաջադրվի, իր համար մեծ ամոթ կլինի: Խնդրել է թույլ տալ եւ աջակցել, որ ինքը […]

Իշխանական մեծահարուստները «մուծվում են», որ զենք առնենք.Հրապարակ

«Հանրային խորհուրդը որոշել է անմասն չմնալ կոռուպցիայի դեմ պայքարի շոուից: Կոռուպցիան կրճատելու և պատերազմող երկրի բյուջեն լցնելու նպատակով ՀԽ-ն մեխանիզմներ է առաջարկում, որոնք պետք է իրավական ուժ ստանան: Առաջարկում են շքեղության տուրք սահմանել նրանց համար, ովքեր դղյակներ և շքեղ շինություններ ունեն: Բացի այդ՝ պաշտոնատար անձինք իրենց եկամուտն հայտարարագրելուց հետո պետք է ներկայացնեն նաև իենց ծախսերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի