05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Պատերազմը կանխելու համար. Առավոտ

Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի` միջազգային բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմից խուսափելու տարբերակը տեսնում են բանակցային գործընթացի վերսկսմամբ, իսկ մինչ այդ, աշխատանքային հանդիպումներն արագացնելով, փորձում, են հենց այդ ճանապարհով հեռացնել պատերազմի վերսկսման վտանգը:

Այն հարցին էլ` եթե Ալիեւի մտքին լինի պատերազմ վերսկսել, հատկապես, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվել են, արդյոք Ալիեւը հաշվի կառնի՞ միջազգային հանրության կարծիքը, ու կկարողանա՞ն այդ պաշտոնյաները զսպել Ալիեւին, քաղաքագետն ասաց.

«Վստահ եմ, որ եթե Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն օգտագործեն իրենց տնտեսական եւ քաղաքական ողջ պոտենցիալն Ադրբեջանին գսպելու համար, ապա նրանք այդ կարողությունն ունեն: Բայց իրականությունն այն է, որ դեռեւս որեւէ մեկը նման ոչ մի լուրջ քայլ չի արել եւ բոլորը բավարարվում են տարբեր հայտարարու թյուններով կամ հանդիպումներ կազմակերպելով: Իրական ճնշման մեխանիզմ Ադրբեջանի դեմ մինչ օրս չի օգտագործվել, եւ դեռեւս այդ գործոնը` միջազգային ճնշման, շի կիրառվել»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ