ՊՆ-ում զգուշանում են. Հայկական Ժամանակ
ՊՆ-ն հունիսի 16-18-ը Երևան-Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի 3 ավիատոմսի համար վճարել է 891 հազար դրամ, կամ յուրաքանչյուրի համար`297 հազար դրամ: Նույն չվերթի 1 բիզնես դասի ավիատոմսի համար վճարել `է 965 հագար դրամ` եռակի թանկ:
Մինչդեռ ընդամենը 3 օր հետո հունիսի 19-ին, Երեւան-Մոսկվա-Երեւան 1 տոմսի համար վճարել է եռակի ցածր 108 հազար դրամ: Իհարկե, թե ՊՆ-ից, թե ավիատոմսերի վաճառքի ոլորտից կարող են ասել, որ այս դեպքում ֆիքսված գին գոյություն չունի, որ տոմսի գինը պայմանավորված է լինում օրերով ու տարբեր հանգամանքներով, բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն թե՛ պատվիրատուն, թե տոմս վաճառողը կարող են մտնել ստվերային գործարքների մեջ ուռճացնել տոմսի գինն ու գումար աշխատել:
Ասենք տոմսավաճառ ընկերությունը կարող է նախապես արհեստականորեն ամրագրել տվյալ չվերթի էժան ավիատոմսերը, համեմատաբար բարձր գին ներկայացնել գնող գերատեսչությանը, մրցույթը շահել, ապա այղ ամրագրումները չեղյալ համարել: Այդպիսով, հնարավոր է լինում պետբյուջեի հաշվին երկուստեք գումար աշխատել: Մեր տեղեկություններով կոնկրետ ՊՆ-ն վերջին շաբաթներին սկսել է ավելի զգույշ լինել ավիատոմսեր ձեռք բերելու գործում:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: