Սուրիկ Խաչատրյանը լուրջ խնդիր ունի. Հայկական Ժամանակ
Մեր տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Ֆրանսիայում վիրահատության է ենթարկվել: Ըստ նույն տեղեկությունների մարզպետը թոքերի հետ կապված լուրջ խնդիր ունի:
Հիշեցնենք, որ Մուրիկ Խաչատրյանը հունիսի 2-ին հոսպիտալացվել էր: Մինչեւ հունիսի 7-ը նա գտնվում էր Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը մեզ վստահեցրել էր, թե մարզպետն իրեն շատ լավ է զգում, նրա մոտ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել, ուղղակի հազում է, իրեն թույլ է զգում, ինչի պատճառով էլ հակաբորբոքային դեղեր է ընդունում:
Չնայած դրան, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Խաչատրյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ արձակուրդ գնաց: Արձակուրդի ժամկետի լրանալուց հետո (հունիսի 26) նա չվերադարձավ, ինչը շատերին հիմք տվեց մտածելու, թե հնարավոր է Խաչատրյանն այլեւս չվերադառնա աշխատանքի: Մարզպետարանի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ, որ իր անունը գրվի, երեկ մեզ հետ զրույցում հայտնեց, որ մարզպետն արդեն իրեն լավ է զգում եւ երեկ վերադարձել է աշխատանքային պարտականությունների կատարմանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: