Ցածր հաճախականություն. Առավոտ
Փողոցում մի ղարաբաղցի «բռնացրել էր» Հրանտ Բագրատյանին եւ արտասանում էր 25 տարի կրկնվող, ավանդական տեքստերը «թալանեցիք, զավոդները փակեցիք» եւ այլն: Ի՞նչ պետք է դրան պատասխանի նախկին վարչապետը. Ազգային ժողովի պատգամավորը, գիտությունների դոկտորը:
Ինձ թվում է
` նա պիտի քաղաքացուն խաղաղություն, երջանկություն եւ առողջություն մաղթեր: Բայց ոչ, պատգամավորն սկսում է նույն կրքով բացատրել, որ նա չի թալանել եւ գործարաններ է բացել [որն, ի դեպ, տվյալ դեպքում ճիշտ է]: Պարզ է, որ պրոֆեսորը եւ փողոցում «մուննաթ էկող» քաղաքացին հայտնվել են նույն «հաճախականության» վրա, որի պարագայում կոնֆլիկտն ու հրմշտոցն անխուսափելի են: Շատ բաներում նրանք տարբեր են, բայց նրանց միավորում է այն, ինչ կոչվում է «հոգու վիբրացիաներ»: [Հոգեբանները, հոգեւոր կյանքի հետազոտողները կարող են տալ դրա գիտական բացատրությունները]:
Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը անկախ նրանից, թե ով է ճիշտ կամ սխալ, ով է ավելի կամ պակաս կարդացած, նրանք բոլորն իրենց շփումներում գտնվում են դանդաղ, «ծանր» տատանումների ոլորտում: Որպեսզի մինչեւ վերջ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, եկեք պատկերացնենք, որ փողոցով քայլում է Տիգրան Մանսուրյանը, եւ նրան մոտենում է մի բորբոքված քաղաքացի ու սկսում է կրքոտ տոնով մեղադրել` «դու վատ երաժշտություն ես գրում»:
Կոմպոզիտորը դրան պատասխանելու է մոտավորապես այսպես
` «հա, ջանիկս, ճիշտ ես ասում, կաշխատեմ հետագայում ավելի լավ գրել»: Որովհետեւ նա այլ «հաճախականության» վրա է գտնվում: Որովհետեւ նրա ուշքն ու միտքը երաժշտություն գրելն է, ոչ թե խոցվելը կամ ուրիշին խոցելը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: