24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պուտինի աննախադեպ ձեւակերպումը Սարգսյանի հետ հանդիպմանը . Ժամանակ

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Հանդիպման մասին տեղեկությունները բավականին սուղ են եւ բավարարվում են ընդհանուր ձեւակերպումներով։ Այս հանգամանքը մի կողմից լավ է՝ որ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումը անցնում է առանց տհաճ անակնկալների, առանց Հայաստանի համար անսպասելի հայտարարությունների, մյուս կողմից, իհարկե, այս ընդհանուր ձեւակերպումների ներքո միգուցե քողարկվում են հանդիպման ընթացքում շոշափված մի շարք հարցեր, որոնք վերաբերում են առաջին
հերթին անվտանգության թեմատիկային՝ դարաբաղյան խնդրի եւ ռուս-թուրքական լարվածության կոնտեքստում։

Այս առումով, իհարկե, ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպման ձայնն ավելի ուշ կգա։ Սրան զուգահեռ՝ կարծեք թե ակնհայտ է, որ Սարգսյանի մոսկովյսսն այցի ընթացքում լուծում չի ստացել Հայաստան
մատակարարվող բնական գազի գինն էժանացնելու մասին հայկական կողմի խնդրանքը։ Դրա մասին է վկայում նախօրեին կառավարության կայացրած որոշումը, որով Ռուսաստանի մի քանի ամիս առաջ նվազեցրած գինը կպահպանվի 165 դոլարի սահմանում՝ 1000 խմ դիմաց, մինչ հայ-ռուսական բանակցությունների ավարտը։ Չի բացառվում, որ ռուսական կողմն այս կապակցությամբ դնում է պայմաններ, ըստ որում՝ միգուցե ոչ տնտեսական, այլ քաղաքական եւ անվտանգային բնույթի, որոնք Երեւանի համար ընդունելի չեն, եւ այդ իսկ պատճառով չկա համաձայնություն գազի հարցում։

Ընդհանրապես, Պուտին-Սարգսյան հանդիպման երեւի թե ուշագրավ առանձնահատկությունը Պուտինի արած հայտարարությունն է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են «ռազմավարական» ընթացքով, թեեւ «կան օբյեկտիվ խնդիրներ»։ Այսինքն՝ հատկանշական է, որ հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումների համար արվում է, ըստ էության, նախադեպ չունեցող ձեւակերպում։ Համենայնդեպս, դժվար է հիշել, որ երբեւէ այդ հանդիպումներում խոսվի, որ կան խնդիրներ, եւ այն էլ՝ այդ մասին բարձրաձայնի ռուսական կողմը։

Պուտինի այդ հայտարարությունը վկայում է, որ խնդիրներ կան Ռուսաստանի համար։ Այն, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կային Հայաստանի համար, դա ակնհայտ էր արդեն մի քա¬նի տարի շարունակ։ Եվ ակնհայտ էր, որ Ռուսաստանի համար դա խնդիր չէր, Եւ Մոսկվան շարունակում էր անտեսել հայկական կողմի խնդիրները։ Սակայն այժմ, ինչպես երեւում է, խնդիիներ են առաջացել նաեւ Մոսկվայի համար, որի վերաբերյալ բարձրաձայնում է Պուտինը։ Իսկ սա նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի քարի է դեմ առել նաեւ ռուսական խոփը։

Դեռեւս, իհաիկե, պարզչէ, թե հատկապես ինչ խնդիրների մասին է խոսքը, սակայն այն, որ ռուսական կողմը նախագահի մակարդակով խոստովանում է առկա խնդիրների մասին, եւ միաժամանակ «օբյեկտիվ» խնդիրների, կարծեք թե նշանակում է, որ Ռուսաստանը կամ փորձում է արդարանալ Հայաստանի առաջ, կա՞մ ընդունել հայկական կողմի որոշակի փաստարկներ։ Իհարկե, ամենակարեւորն այն է, թե ինչ է հետեւել կամ հետեւելու դրան։

Օրվա մյուս հրապարակումները` թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ