14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը փող է աշխատելու թիթիզ վարորդների հաշվին. Հրապարակ

Կառավարությունը երեկ «դաբրո» տվեց ոստիկանության մի խիստ կոմերցիոն գաղափարի։ Այն է՝ մեքենաների համարանիշներում նոր տառեր ավելացնել՝ «0» եւ «X»։ Մինչ այս օգտագործվում էին միայն «A, «C»,
«D», «F»,  «L», «M» «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» եւ «Z» տառերը։ Համարանիշները, ինչպես
հայտնի Է, կառուցվում են հետեւյալ կերպ, երկու թիվ սկզբում, երկու տառ, երեք թիվ վերջում կամ, ինչպես
պետական համարների դեպքում է, երեք թիվ սկզբում, երկու տառ, երկու թիվ վերջում։ Ասենք՝ 04 AC 120 կամ,
օրինակ, 111 DF 10։ Իհարկե, սրանք հասարակ, «խլամ» համարներն են, որոնց պահանջարկը, պարզվում
Է, չկա։

Ավելի մեծ պահանջարկ են վայելում «gold» համարները, բայց դրանց համար տառերը քչություն են անում։ Ահա ինչ հիմնավորում է բերում ոստիկանությունը համարանիշներում տառերի տեսականու ավելացման համար (մտքի սխալների վրա ուշադրություն չդարձնեք՝ Ա. Ա.). «Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող եւ հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են»։

Մարդկային լեզվով ասած՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների թիվը, որոնք թանկ են եւ հաճախ մի քանի միլիոն դրամ արժեն, նվազում է, հետաքրքրություն ներկայացնող համարները գրեթե սպառվել են, եւ նոր «gold» համարներ են պետք։ Փաստորեն Հայաստանում, որի բնակչության 30 տոկոսն աղքատ է, ավելանում է թանկարժեք համարանիշների պահանջարկը։ Թե չէ՝ ոստիկանությունը չգիտի ինչ առաջարկել փողատերերին։ Հո «չմո» համարներ չե՞ն վարելու։ Աա, իրոք, լուրջ խնդիր է։ Չէ որ մեր խեղճ փողատերերն ու օլիգարխներն առանց այդ էլ զրկված են շատ հաճույքներից։

Օրինակ, Վրաստանի ավտովարողները հանգիստ կարող են համարանիշի տառերից իրենց անունը հավաքել։ Այնտեղ համարանիշը երկու տառ, երեք թիվ, եւս երկու տառ է պարունակում։ Ասենք՝ Գիվի անունով մեկը կարող է GI 144 VI համարով մեքենա ունենալ։ Մերոնք այս «կայֆերից» զրկված են։ Մեզ մոտ թվերին են զոռ տվել, իսկ տառերն ընդամենը երկուսն են։ Լավագույն դեպքում կարող են անվան եւ ազգանվան երկու տառը դնել համարի մեջ կամ, ասենք, ոչ թե իրենց, այլ սիրուհիների։

Մանրամասները` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ