Ինչ գին կվճարի Սերժ Սարգսյանը. Ժամանակ
Սերժ Սարգսյանը այսօր մեկնում է Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկելու է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող օրակարգային հարցեր։ Այս մասին ռուսական «Կոմերսանտ» պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար էդվարդ Նաւբանդյանը։
Նալբանդյանի հարցազրույցը նախորդել է Սերժ Սարգսյանի այցին։ Իսկ դրան նախորդել էր Եվրամիության արտաքին հա-րաբերությունների եւ անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Հայաստան, ընդ որում՝ Ադրբեջան եւ Հայաստան։
Եվ եթե նկատի առնենք նաեւ այն, որ նախորդ շաբաթ էլ տեղի էր ունեցել Պուտին-Ալիեւ ամբողջ երկու հեռախոսազրույց, մեկ-եր֊կու օր ինտերվալով, ապա ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը, ըստ էության, տեղավորվելու է հենց այս տարածաշրջւսնային աշխարհաքաղաքական զարգացումների օրակարգում, եւ միայն այդ համատեքստում է շոշափվելու հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը։
Սիեւնույն ժամանակ շատ հետաքրքրական է եւ այն, որ Սարգսյանը Մոսկվա է մեկնում ներիշխանական բավական լուրջ վերադասավորումներ իրականացնելուց հետո։ Դժվար է ասել՝ այդ վերադասավորումներն ավարտվա՞ծ են, թե՞ շարունակվելու են նաեւ առաջիկայում։ Իսկ գուցե ավարտված է դրանց առաջին փուլը, եւ Սերժ Սարգսյանը Սոսկվայում կա՛մ կներկայացնի դրանց էությունը Պուտինին, կամ էլ կստանա, այսպես ասած, կատարողականի գնահատական։ Բոլոր դեպքերում, կարծեք թե բավականին նկատելի է, որ մոսկովյան այցի ընթացքում Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահին պետք է հավաստիացնի, որ եւ արտաքին հարթության վրա, եւ ներքին հարթությունում իր քայլերը կասկածի տակ չեն դնում Ռու-սաստանի շահերը։
Ներքին առումով խոսքը, իհարկե, ներիշխանական վերադասավորումների մասին է, իսկ արտաքին հարթությունում խոսքը Եվրամիության հետ նոր բանակցությունների մասին է։ Իհարկե, մյուս առանցքային խնդիրը տնտեսական իրավիճակն է, որը Հայաստանի դեպքում գործնականում մոտ է աղետալիին, եւ Սերժ Սարգսյանը Մոսկվայում, ըստ ամենայնի, կամ խնդրելու է Ռուսաստանից որոշակի տնտեսական օժանդակություն, այդ թվում՝ գուցե փորձելով լուծել գազի գնի նվազեցման խնդիրը, որը Երեւանը հայ-ռուսական օրակարգ բերեց Հովիկ Աբրահամյանի նամակով՝ ուղղված Մեդվեդեւին, կամ Մոսկվայից թույլտվություն է խնդրելու այլ երկրների հետ տնտեսական կապերը խորացնող որեւէ նախագծի կամ նախագծերի վերաբերյալ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է արտաքին գործընկերների հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ խորհրդակցությունների շարք նախաձեռնելու մասին եւ արդեն իսկ անցկացրել չորս խորհրդակցություն՝ Իրան, Ավստրիա, Ֆրանսիա եւ Գերմանիա ուղղությունների վերաբերյալ։
Այս ամենով հանդերձ՝ հայ-ռուսական հարաբերություններում որեւէ նմանօրինակ ընդգրկուն հարցերի մասով առանցքային հարցը ոչ այնքան այն է, թե ինչ ձեռք կբերի Հայաստանը, որքան այն, թե ինչ գնով ձեռք կբերվի որեւէ շահեկան համաձայնություն:
Մանրամասները` թերթի այս համարում: