14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա հանցագործություն է. Հրապարակ

Ռադիոտան բակում արծաթափայլ եղեւնիներ են կտրել, ինչպես նաեւ այլ ծառեր ու թփեր։ Կարելի է ասել՝ ողջ բուսականությունը, որ այստեղ եղել է խորհրդային ժամանակներից, վերացրել են։ Գետնին տապալված կանաչ սաղարթներն ու թարմ, լացող կոճղերը ֆիքսել է «Ա1 +»–ի տեսախցիկը։ Ռադիոտան աշխատակիցների հետ հարցուփորձից պարզեցինք, որ կտրվել է մոտ 25–30 արծաթափայլ եղեւնի, ինչը հանցագործություն Է։
Ակտավորել Է արդյոք բնապահպանության տեսչությունը արծաթափայլ եղեւնիների հատումները։ Տեսչության պետ Հակոբ Գալստյանի ընդունարանից խոստացան պատասխանել ու գնացին տուն՝ զանգերին այլեւս չպատասխանելով։

Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը, պարզվում է, տեղյակ էր ծառերի սպանդից։ «Իհարկե, տեղյակ եմ,– ասաց նա,– ծառատունկի են պատրաստվում, այստեղ մեծ ծառատունկ է շուտով լինելու, գեղեցիկ, նոր ծառեր են տնկվելու»։ Դրա համար անհրաժեշտ էր կտրե՞լ եղած ծառերը։ «Դրանք փչացած ծառեր էին»,– պատասխանեց Ջաղինյանը։ Մինչդեռ ռադիոտան աշխատակիցները պատմում են, որ կտրտված թփերն ու ծառերը բողբոջել Էին. «Այդտեղ փչացած ծառ չկար, քանի որ ռադիոտունը միշտ այգեպան է ունեցել։ Մրգատու ծառեր էին, բողբոջներով, արծաթափայլ ահռելի եղեւնի ներ»։

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը սարսուռ ապրեց՝ լուսանկարները տեսնելով։ «Կարեւոր չէ՝  ռադիոտան բակում են ծառերը, թե ուրիշ տեղ։ Ոչ ոք իրավունք չուներ կտրել դրանք։ Արծաթափայլ եղեւնիները շատ արժեքավոր ծառեր են։ Քաղաքային էկոլոգիական տեսչությունն անպայման պետք է ակտավորի, որ արծաթափայլ եղեւնիներ են կտրել,– ասաց նա,– սա դատական գործ է»։ Բնապահպանը նաեւ տեղեկացրեց, որ արծաթափայլ եղեւնիները շատ դժվար աճող ծառեր են, հատուկ խնամք պահանջող, եւ դրանք աճեցնելը բարդ է։ Քաղաքապեւո Տարոն Մարգարյանի խոսնակ Արթուր Գեւորգյանն էլ ժամանակ պահանջեց հարցն ուսումնասիրելու եւ խոստացավ տեղեկատվություն տրամադրել այսօր։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ