12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Իշխանը դեմ է. Հայկական Ժամանակ

ներիշխանական խոհանոցում թեժ է։ «Հժ»–ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ իշխանության ամենավերին օղակներում քննարկվում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին Քուվեյթում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը։ Նույն աղբյուրները հայտում են, որ Չաքարյանը կտրականապես դեմ Է Քուվեյթ տեղափոխվելուն եւ մասնավոր քննարկումների ժամանակ ասել Է, թե դիմում կգրի ու կմնա Հայաստանում։ Հիմա Էլ քննարկվում Է Օդեսայում ՀՀ հյուպատոս Գեորգի Մուրադյանին Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակելու հարցը:

Վերջինս, ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ է համարվում եւ հասցրել է հյուպատոս աշխատելու շրջանում մի քանի սկանդալային պատմությունների մեջ ընկնել:  Իսկ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը ամենայն հավանականությամբ, դեսպան կնշանակվի Հունաստանում։ Այս պահին կարծես թե միանշանակ է, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու Է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ ՎՊ-ն, սակայն, կկոչվի Հաշվեքննիչ պալատ եւ կունենա բոլորովին այլ ֆունկցիաներ։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ