26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ի՞նչ կապ ունի “Ճըպլ”-ի վթարը հայրենասիրության հետ. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է.  Արտագաղթ ասվածը մերօրյա ծանր իրողություններից է: Իրեն, անկախ ամենից, իր երկրի տեր համարող ամեն հայ մարդու համար դա վերք է, ցավ: Ու ամեն հեռացողի հետ վերքը տիրոջն ավելի ու ավելի է ցավեցնում: Բնական է, որ նման իրավիճակում, ընդհանուր վերցրած, հասարակությունը, մտածող ու մտահոգ մարդիկ շատ ավելի զգայուն են այս ծանր երեւույթի, […]

Նախկին “Ժառանգականը” ՕԵԿ-ի քարոզիչ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, նախկին “ժառանգական” Կարինե Հակոբյանն առաջիկայում կարող է աշխատանքի անցնել ՕԵԿ-ի “Երեւան TV”-ում՝ հասարակական եւ իրավական ոլորտի պատասխանատուի պաշտոնում: Նրան վերջին օրերին հաճախ կարելի է տեսնել հեռուստատեսության շենքում: Բայց տիկին Հակոբյանը թերթի հետ զրույցում ասում է, որ “դեռ որոշակի չէ” իր աշխատանքի անցնելը, եւ այցելությունները բացատրում է պայմաններին ծանոթանալու հանգամանքով: Ինչպես մյուս կուսակցական հեռուստաընկերությունները, […]

Նիկոլին չեն հրավիրել. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, հին ավանդույթները վերականգնվում են: ՀԱԿ-ի ամեն հինգշաբթի անցկացվող խմբակցության նիստերը վերջին շրջանում կրկին անցնում են առանց Նիկոլ Փաշինյանի: ՀԱԿ խմբակցությունը երեկ “նախաարձակուրդային” նիստ է արել, որը վերջինն է լինելու ամռան ընթացքում: Նիստին չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, վերջինը, սակայն, այս օրերին բացակայում է հանրապետությունից:  Այս եւ այլ հետաքրքիր նորություններ թերթի այսօրվա համարում:

Նաիրի Հունանյանը վիրահատվել է. Ժամանակ

“Ժամանակ”-ի հավաստի տեղեկություններով՝ երեկ “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ է տեղափոխվել Հոկտեմբերի 27-ի գործով հանցավոր խմբի պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը: Վերջինս առողջական խնդիրներ ունի եւ երեկ, հավանաբար, պետք է վիրահատվեր: Նրա մոտ ախտորոշվել է պարապրոկտիտ, որը ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքում է:   Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Տիգրան Սարգսյանի դեմ խաղը ուղղվեց պետության դեմ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանի դեմ ԱՄՆ Հայկական ֆորումի կողմից կազմակերպված ստորագրահավաքի հարցն օրեցօր ավելի է սրվում: Բանն այն է, որ իրականում գոյություն չունեցող այդ կազմակերպությանը զորակցություն են հայտնել նաեւ ադրբեջանցիները, որոնք հայտարարել են, թե իրենք եւս միանում են այդ նախաձեռնությանը, քանի որ Տ. Սարգսյանը զավթողական երկրի ներկայացուցիչ է, եւ որպես ապացույց՝ […]

Արցախի առեւտուրը բացառում է. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”—ի հետ զրույցում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը բացառեց  Ղարաբաղի շուրջ առեւտուրը: “Ու բացառում եմ, որ Ռուսաստանը կարող է սկուտեղի վրա Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը: Արցախի հարցում չկա ճնշում նաեւ Հայաստանի վրա, առավել եւս, որ Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրն օրերս վավերացվեց Ռուսաստանի Դումայում: Ծանոթանալով այդ պայմանագրի կետերին, ինքներդ էլ կհամոզվեք, որ նման ճնշում Ռուսաստանի կողմից չի […]

Մասոնները գրավում են Երեւանը. Իրավունք

“Իրավունք”-ի հետ զրույցում “Մխիթարիչ” բարեգործական ընկերության հիմնադիր, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլյցյանը նշել է, որ մասոնները կամաց-կամաց գրավում են Երեւանը: Ըստ նրա, “Մոսկվա” կինոթատրոնի շրջակայքի ծառերը փոխել են ու մասոնկան սիմվոլ դրել, որը ակացիան է: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ծառուկյանը պիտի կողմնորոշվի. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “Ասում են…” խորագրի ներքո գրել է,  թե ԲՀԿ-ում կրկին գաղափարական ու ոչ գաղափարական թեւերի միջեւ խուլ պայքար է ընթանում: Քոչարյանականների համար հարցը խիստ կտրուկ է, մինչեւ աշուն կլռեն, աշնանը` կա՛մ այս կողմ, կա՛մ այն։ ԲՀԿ ղեկավարությունն էլ, ի դեմս Գագիկ Ծառուկյանի, պետք է կողմնորոշվի` ինքը ո՞ր կողմում է: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հատով՝ ծիրան. Հայկական ժամանակ

Դավիթաշեն համայնքում երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը  ականատես է եղել արտասովոր երեւույթի. մի քանի կանայք, ըստ երեւույթին հարեւանուհիներ, “Միրգ, բանջարեղենի” կետից հատով ծիրան են գնել: Վաճառողը մեկ հատ ծիրանը վաճառել է 80 դրամով:  Ցրտահարությունը ծիրանը ոսկու գնի է հասցրել: Երեկ Երեւանում ծիրանի 1 կիլոգրամը վաճառվում էր մինչեւ 2500 դրամով:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Տիգրան Սարգսյանի դեսպան նշանակվելու դեմ ստորագրահավա՞ք.”Ժողովուրդ”

Նախօրեին համացանցում տեղեկություններ են տարածվել, որ «Ամերիկայի Հայկական ֆորում» կազմակերպությունը ստորագրահավաք է սկսել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու դեմ: ‘’Ժողովուրդ’’ թերթի տեղեկություններով՝ արդեն պարզվել է, որ ԱՄՆ-ում պաշտոնապես որևէ նման կազմակերպություն գրանված չէ: Ուղղակի մի քանի հոգի որոշել են նման մի կազմակերպության անվան տակ ստորագրահավաք կազմակերպել: Թերթը տեղեկացել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի