18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ավագանու անդամները խոպան են գնացել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը տեղեկացնում է, որ Արմավիր մարզի Բաղրամյան գյուղի ավագանու անդամները խոպան մեկնելու նպատակով հրաժարական են տվել: Դեկտեմբերի ամսին Բաղրամյանում կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Նախօրեին տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարությանը միջնորդեց 1 մլն դրամ տրամադրել ընտրություններն անցկացնելու նպատակով: Ավագանին այստեղ 5 անդամ ունի: Տարբեր ժամանակներում հրաժարականի դիմում են ներկայացրել նրա մեծամասնությունը՝ երեք անդամ, […]

“….մամ, բա խի՞ բերեցիր”. 168 ժամ

“168 ժամ”-ը գրում է. “Էրեխես ասում ա մամ, ծնունդս չարիր, հիմա ծնունդիս առթիվ գոնե նոթբուք կառնե՞ս’ խաղամ, ասում եմ չունեմ, բալես, ասում ա ՛մամ, բա խի՞ բերեցիր”,- երեւանյան հիվանդու­թյուն ունեցող 14-ամյա Կարենի մայ­րը հայտնվել է մի այնպիսի իրավի­ճակում, որ ոչ միայն չի կարողանում իր զավակների ցանկություններն իրականացնել, որի համար նրան մե­ղադրում են երեխաները, այլեւ տունը […]

Ի՞նչու են թափուր մնացել պաշտոնները. Ժամանակ

“Ժամանակ”-ի դիտարկմամբ, Հայաստանում թափուր են պետական կառավարման համակարգի երկու կարեւորագույն պաշտոններ, նույնիսկ կարելի է ասել երեք՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, փոխվարչապետի պաշտոնը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: ԱԱԽ քարտուղարի պաշտոնը թափուր է արդեն ամիսներ, իսկ տարածքային կառավարման նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը թափուր է արդեն մի քանի շաբաթ, եւ հայտնի էլ չէ, թե այս պաշտոնների […]

Ծառուկյանը մեկնել է “խաբրիկ մը” բերելու. Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի, եռյակն առաջիկայում պատրաստվում է իշխանափոխության պահանջի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպել եւ մարզերում ու մայրաքաղաքում հասկանալ ժողովրդի իրական տրամադրությունները: Թերեւս այս նախաձեռնությամբ եռյակը ներկայացնող ուժերը “պաուզա՞ կվերցնեն՝ հայտարարելով, որ ճշտումների փուլում են, բայց իրականում տեղեկություններ կան, որ ոչ իշխանականների դանդաղկոտությունը պայմանավորված է ռուսաց թագավորից “խաբրիկ մը” ստանալու սպասումներով:   Լավատեղյակները հայտնում են, որ առաջիկայում պարզ […]

Երեք հոգնած ձիեր՝ եռյակում. 168 ժամ

“Սկզբում նրանք ապոկալիպսիսի չորս ձեւավորողներն էին, բայց երբ Դաշնակցությունը դուրս եկավ, մնացին երեքը: Եվ հիմա մենք ունենք երեք հոգնած ձիեր, ինչպես նաեւ` մարող ապոկալիպսիս”,- “168 ժամ”-ի հետ հարցազրույցում  այսպես է բնութագրել ոչ իշխանական ուժերի Քառյակ/Եռյակին  քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:  Ըստ նրա` ոչ իշխանական ուժերը գաղափարապես սնանկ են եւ պայքարում են ոչ թե գաղափարների ու քաղաքական կուրսերի, […]

Ռեկտորները՝ “սեւ ցուցակում”. Ժողովուրդ

Հայաստանի տասնյակից ավել ԲՈՒՀ-երի ռեկտորներ կասկածվում են չարաշահումներ թույլ տալու մեջ: “ժողովուրդ”-ի տեղեկություններով’ “սեւ ցուցակում” են հայտնվել այնպիսի ԲՈՒՀ-եր, ինչպիսիք են Երեւանի պետական համալսարանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Գավառի պետական համալսարանը եւ այսպես շարունակ: Չարաշահումների փաստի առթիվ, ըստ թերթի տեղեկությունների, դատախազության հրահանգով հարուցվել է քրեական […]

Ջոնն ու “Տակո-մակոյի” բարմենը. Ժամանակ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Լոս-Անջելեսում ծնված, երկքաղաքացի հանդիսացող Ջոն Սարգիս Շիրվանյանի եւ մյուսների գործի դատական քննությունը: Գործի մանրամասները ներկայացրել է “Ժամանակ” օրաթերթը: Ըստ դատական ակտի՝ 32-ամյա Ջոնը եւ 29-ամյա Արսեն Մուրադյանը 2012 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նպատակադրվել են Երեւանում կազմակերպել բանկային քարտերի կեղծման, այդ քարտերի իրացմամբ տարբեր […]

Բուռնաշը՝ Ծառուկյանին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է. “Ով ինչ ասումա, թող գնա ու հասնի դրան”, – այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իրենց առաջարկները չկատարելու դեպքում իշխանափոխություն կպարտադրեն: Աղաբաբյանի պնդմամբ` այն առաջարկները, որոնք ներկայացրել են ոչ իշխանականները, ժամանակավրեպ են. “Վաղաժամկետ առաջարկներ թող չանեն, որովհետեւ առանց իրենց միջամտության էլ, եթե իշխանությունը ցանկանա, դրանք կանի”: […]

Թեւոսիկի տանը աշխույժ եռուզեռ է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել Կայարանցի Թեւոսիկին (Թեւոս Սաֆարյան), քանի որ նրա կալանքի երկարաձգումն անցել է անգամ հենց ՔՀԿ պատասխանատուների նախանշած ժամկետը:  Թերթի փոխանցմամբ՝ Թեւոսիկի Ծաղկաձորի առանձնատանն աշխույժ եռուզեռ է, այստեղ պատրաստվում են շուքով դիմավորել Հայաստան ժամանած եւ ժամանող քրեական հեղինակություններին: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Նապոլոն Ազիզյանը դատի է տվել կնոջը. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն այս տարվա սեպտեմբերի 16-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Սարաշ վարչական շրջանների ընդհանուր իրա­վասության դատարան: Ինչպես պարզեց թերթը, նախկին պատգամավորը հայցը ներ­կայացրել է իր կնոջ Լարիսա Սիքայելյանի դեմ՝  պահանջելով առոչինչ ճանաչել ինչ-որ գործարք: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի