05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ջոնն ու “Տակո-մակոյի” բարմենը. Ժամանակ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Լոս-Անջելեսում ծնված, երկքաղաքացի հանդիսացող Ջոն Սարգիս Շիրվանյանի եւ մյուսների գործի դատական քննությունը: Գործի մանրամասները ներկայացրել է “Ժամանակ” օրաթերթը:

Ըստ դատական ակտի՝ 32-ամյա Ջոնը եւ 29-ամյա Արսեն Մուրադյանը 2012 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նպատակադրվել են Երեւանում կազմակերպել բանկային քարտերի կեղծման, այդ քարտերի իրացմամբ տարբեր անձանց հաշվեհամարներից գումարների հափշտակման գործընթացը: Նրանք ծրագրել են համացանցի միջոցով ձեռք բերել բանկային քարտերի մագնիսական ժապավեններում տվյալներ գրառելու, կարդալու, վերծանելու համար նախատեսված հատուկ սարք:

Ձեռնամուխ լինելով այդ մտադրության իրականացմանը, ըստ դատական ակտի՝ Ջոն Շիրվանյանը 2012 թվականի մայիսի 2-ին “Յունիբանկում” իր ունեցած հաշվեհամարից համացանցի համապատասխան վճարային համակարգով կատարել է 304 եվրոյի փոխանցում, որի արդյունքում համացանցի “ebay” կայքի միջոցով Չինաստանից ձեռք է բերել վերոհիշյալ սարքը:

Շիրվանյանը պատվիրել է փոստային առաքման միջոցով, իր անվամբ սարքն ուղարկել իր կնոջ ծնողների երեւանյան հասցեով:

2012 թվականի մայիսի 15-ին ստանալով հարկավոր սարքը եւ դրա հետ առկա դատարկ մագնիսական ժապավեններով, առանց արտաքին գրառման պլաստիկ քարտերը, Ջոնն ու Արսենը համատեղ միջոցներ են ձեռնարկել տարբեր անձանց պատկանող բանկային տվյալները հայթայթելու ուղղությամբ:

Հունիս ամսին Ջոնն ու Արսենը մասնակցել են վերջինիս ծանոթի կողմից “Մետրոպոլ” հյուրանոցի հարեւանությամբ գտնվող բնակելի շենքի բնակարաններից մեկում կազմակերպված խնջույքին:

Օգտվելով այն հանգամանքից, որ խնջույքին մասնակցող հյուրերից մեկի՝ Սանտրայի ինքնազգացողությունը ոգելից խմիչքներ օգտագործելու հետեւանքով վատացել է, բոլոր հյուրերը զբաղված են եղել նրան օգնություն ցուցաբերելով, Ջոնն ու Արսենը ստուգել են խնջույքին մասնակցող հյուրերի պայուսակները:

Սաբրինե Ի.-ի պայուսակից գտել են նրա՝ “Բիբլոս” բանկի քարտը, այն անցկացրել են իրենց մոտ եղած հատուկ սարքի միջով եւ սարքի գործարանային հիշողության մեջ գաղտնի գրառել են քարտի մագնիսական ժապավենի բանկային տվյալները:

Ջոնն ու Արսենը նույն հյուրի պայուսակից գողացել են նաեւ նրա քարտի գաղտնաբառը: Այնուհետեւ գնացել են տուն, հատուկ սարքի եւ համակարգչի միջոցով պատրաստել են երկու կեղծ քարտեր: Նպատակ ունենալով ստուգել կեղծ քարտերի աշխատունակությունը՝ բանկոմատի միջոցով ստուգել են քարտատիրոջ հաշվեհամարին առկա գումարի չափը: Տեսել են, որ հաշվեհամարին ընդամենը 46 եվրո կա, որոշել են այն չկանխիկացնել՝ սպասելով, որ հաշվեհամարը համալրվի խոշոր գումարով:

Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը, ըստ դատական ակտի՝ Ջոնն ու Արսենը գնացել են Երեւանի “Տակո-Մակո” մեքսիկական ռեստորան, որտեղ Արսենը Ջոնին ծանոթացրել է ռեստորանի բարմեն, 22-ամյա Մարիա Գրիգորյանի հետ:

Վերջինիս տեղեկացրել են իրենց հանցավոր ծրագրերի մասին, խոստացել են կեղծված քարտերի իրացումից նրան տալ խոշոր գումարներ:

Մարիան համաձայնել է օժանդակել նրանց: Ջոնն ու Արսենը նրան են տվել քարտերից տվյալներ կարդացող իրենց սարքը եւ առաջարկել են բանկային քարտով վճարում կատարող այցելուների քարտերն անցկացնել իրենց սարքի միջով, այդպիսով գաղտնի ձայնագրել այդ քարտերի բանկային տեղեկությունները:

Շարունակությունը թերթի համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ