18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Կդատե՞ն Արմեն Մովսիսյանին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին իշխանական վերին օղակներում լուծվում է էներգետիկայի բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ճակատագիրը: Վերին օղակներում որոշում են՝ դատե՞լ, թե չդատել նրան: Կառավարության վերահսկողական եւ իրավապահ մարմիններն այս օրերին լրջորեն ուսումնասիրում են Մովսիսյանի երկարամյա նախարարական գործունեությունը եւ տեղեկանքներ կազմում իշխանության վերին ներկայացուցիչների համար: Թե […]

Կառավարությունը կադր չո՞ւնի. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Կառավարության երեկվա նիստից հետո կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունների մոտ ստեղծված կադրային ՛՛սովն՛՛  այդպես էլ չի հաջողվում հաղթահարել: Արդեն երկար ժամանակ թափուր մնացած չորս պաշտոններից ՀՀ իշխանությունները կարողացան լուծել միայն մեկի՝ Վայոց ձորի մարզպետի հարցը՝ այդ պաշտոնում նշանակելով Վայքի քաղաքապետին: Մյուս՝ տարածքային կառավարման նախարարի պաշտոնից որոշեցին հրաժարվել՝ նախարարությունը արտակարգ իրավիճակների […]

Ախպերս ու ես. Ժողովուրդ

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը եւ նրա եղբայրը՝ Նաիրի Սահակյանը հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննիչների կողմից ուսումնասիրվում է մարզպետարանի աշխատակիցների՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առիթով հարուցված քրեական գործը: Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Վերին Բազմաբերդի, Եղնիկ, Նոր Եդեսիա, եւ Ուջան համայնքների դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն իրականացնելու համար […]

Գնում է սիրուհու մոտ, որպեսզի գլուխ գովի . Առավոտ

 “Առավոտ”-ի խմբագրականում կարդում ենք.  Վերջերս հերթական պաշտոնյան, ի պատասխան մեր քննադատության, տվեց “ավանդական” հարցը՝ “իսկ դու գիտե՞ս՝ ես ինչեր եմ արել էս ժողովրդի հմար”: Հենց որ որևէ մեկը՝ նախկին կամ ներկա իշխանավորը, մեծահարուստը, մշակույթի գործիչը նման հարց է հնչեցնում՝ վերջ, նրա արածներն ինձ համար, համենայնդեպս, այլևս կոպեկի գին չունեն: Որովհետև իրականում արվում էր ոչ թե […]

Պուտինը բավարարե՞լ է Ծառուկյանին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս Դուբայում հանգստանալիս նաեւ քաղաքական հանդիպումներ է ունեցել: Նա Դուբայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկի հետ:Ըստ թերթի աղբյուրի՝ սա եղել է երկրորդ համանման հանդիպումը, որը հաջորդել է ավելի վաղ Մինսկում կայացած հանդիպմանը: Ըստ էության, այս երկրորդ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը ստացել է իրեն հուզող […]

Կարտահանձնե՞ն Զապին Չեխիա. Հայկական ժամանակ

Գյումրեցի օրենքով գալ Անդրանիկ Սողոյանի (առավել հայտնի է Զապ մականու­նով) պաշտպան Վահագն Մարտիրոսյանը ՀՀ վերաքն­նիչ քրեական դատարան է բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական  շր­ջանների ընդհանուր իրա­վասության դատարանի որոշումը՝ Սողոյանին կալանավորելու մասին: Թեմային անդրադարձել է “Հայկական ժամանակ”-ը: ՀՀ գլխավոր դատա­խազությունը դատարանին միջ­նորդել էր 30 օրյա ժամկետով կալանավորել Սողոյանին: Դա­տարանը բավարարել Էր դատա­խազության միջնորդությունը: Նույն օրը երեկոյան […]

Տղերք, հանգստացեք, սա ձեր դաշտը չէ. Հրապարակ

Ազգային ժողովի պատգամավոր  Կարեն Կարապետյանը “Հրապարակ” օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Ըստ նրա, քաղաքական պայքարը պետք է առաջին հերթին գաղափարական հիմք ունենա ու տրամաբանություն։ Բոլոր կողմերին է դա վերաբերում։ “Ցավում եմ, բայց մեր իրականության մեջ քաղաքական պայքարը վերածվել է սոսկ անձնական վիրավորանքների հարթակի՝ “ինքդ ես հիմար” սկզբունքով, եւ անձնական շահերի սպասարկման միջոցի, […]

Աշխատավարձի փոխարեն՝ ցեմենտ. Ժողովուրդ

Հրազդանի ցեմենտի գործարանի աշխատակիցները կրկին պարապուրդի են մատնվել: Չնայած այն բանին, որ գործարանը դեռ երկու ամիս էլ չկա, ինչ գործում է, կրկին դադարել է արտադրանք տալ: Գործարանի աշխատակիցները “Ժոդովուրդ”-ի հետ զրույցում ասել են, որ գործարանի տնօրինությունը որոշել է նոյեմբերի 15-ից անորոշ ժամանածով դադարեցնել գործարանի աշխատանքները: Աշխա­տակիցները փորձել են գործարանի տնօրինությունից պարզել, թե այդ դեպքում ինչպես […]

Կճոյանը չբարեւեց գեներալին. Չորրորդ իշխանություն

Նախօրեին Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման 15–ամյակին նվիրված միջոցառումներ։ Ըստ “Չորրորդ իշխանության”, եկեղեցու մոտ համախմբված են եղել ՀՀԿ–ական պատգամավորները, պաշտոնյաները եւ սպասել են Սերժ Սարգսյանի այցին։  Այդ ընթացքում եկեղեցի է մտել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ընդ որում՝ անցել է առանց նրանց բարեւելու։ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի աչքից […]

Երեւանի “պիցայանոցներում” խեղդվում են. Առավոտ

Այսօր Երեւանում խրախճանքի, սնվելու հա­տուկենտ օբյեկտներ կան, որոնք ունեն ծխողների սրահ եւս: “Պիցայանոցներից” սկ­սած` թեյարաններով ու “բիստրոներով” վեր­ջացրած, սրահում ծխի ամպ է գոյանում: Թեման հետաքրքրել է “Առավոտ”-ի թղթակցին: Օբ­յեկտների տերերը, բիզնեսի “շահերից” ելնե­լով, որեւէ հաճախորդի խաթրին չեն կպնում եւ չեն էլ կարողանում օդափոխությունն այն­պես կազմակերպել, որպեսզի զոնե օդը փոքր-ինչ մաքրվի: Քաղաքակիրթ աշխարհում վաղուց հասա­րակական բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի