05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Կճոյանը չբարեւեց գեներալին. Չորրորդ իշխանություն

Նախօրեին Էջմիածնում տեղի են ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օծման 15–ամյակին նվիրված միջոցառումներ։ Ըստ “Չորրորդ իշխանության”, եկեղեցու մոտ համախմբված են եղել ՀՀԿ–ական պատգամավորները, պաշտոնյաները եւ սպասել են Սերժ Սարգսյանի այցին։  Այդ ընթացքում եկեղեցի է մտել Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ընդ որում՝ անցել է առանց նրանց բարեւելու։ ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի աչքից […]

Երեւանի “պիցայանոցներում” խեղդվում են. Առավոտ

Այսօր Երեւանում խրախճանքի, սնվելու հա­տուկենտ օբյեկտներ կան, որոնք ունեն ծխողների սրահ եւս: “Պիցայանոցներից” սկ­սած` թեյարաններով ու “բիստրոներով” վեր­ջացրած, սրահում ծխի ամպ է գոյանում: Թեման հետաքրքրել է “Առավոտ”-ի թղթակցին: Օբ­յեկտների տերերը, բիզնեսի “շահերից” ելնե­լով, որեւէ հաճախորդի խաթրին չեն կպնում եւ չեն էլ կարողանում օդափոխությունն այն­պես կազմակերպել, որպեսզի զոնե օդը փոքր-ինչ մաքրվի: Քաղաքակիրթ աշխարհում վաղուց հասա­րակական բոլոր […]

Մայորը հայհոյել է ու ծեծել զինվորներին. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Թոռնիկ Սադոյանի եւ մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:  Գործի մանրամասները ներկայացնում է “Ժամանակ” օրաթերթը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ: 31-ամյա Թոռնիկ Սադոյանը բարձրագույն զինվորական կրթություն ունի: Զբաղեցրել է զորամասի պարենային ծառայության պետի պաշտոնը, կոչումով՝ մայոր: Նա մեղավոր է ճանաչվել մի շարք հոդվածներով՝ իր […]

Մորմոնները մարդկանց բուրդն են չփխում` հաճոյանալու համար. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Հրազդանում գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մորմոն միսիոներների, ովքեր միանման տեսք ունեն՝ սև տաբատ, սպիտակ վերնաշապիկ, համեստ փողկապ, կրծքին՝ սև ցուցանակ: “Քայլում են միշտ սլացիկ՝ մեջքին սովորաբար կրելով սև պայուսակներ: Երիտասարդ են՝ մոտ 19–20 տարեկան, կոկիկ հագնված, զինվորական սանրվածքով, միշտ բարեկիրթ ժպտում են և երթուղայիններում իրենց տեղը զիջում:  Զրուցակիցս Հրազդանի […]

ՃՈ նոր պետը ՛՛բռնացրել է գործի վրա՛՛ . Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Արտակ Հարությունյանը որոշել է նորարարություններ կիրառել: “”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Արտակ Հարությունյանը ամեն ինչ անում է, որպեսզի ՃՈ շարքային անձնակազմն իրեն դեմքով չտեսնի եւ չճանաչի: Արտակ Հարությունյանի այս մղումը բացատրվում է նրանով որ նա օրվա ընթացքում քաղաքացիական համազգեստով ու իր ենթականերին անծանոթ ավտոմեքենայով շրջում է Երեւանում: Ըստ լուրերի՝ […]

Ազատամարտիկ է կալանավորվել, իսկ եռյակը լռում է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում եռյակի հրավիրած հանրահավաքը, պարզվում է, առանց միջադեպերի չի անցել: “Հանրահավաքին հաջորդած բազմամարդ երթի ժամանակ՝ Ամիրյան–Զաքյան փողոցների խաչմերուկում, կանգառի մոտակայքում, ոստիկանի և քաղաքացու՝ ազատամարտիկ Մարտիրոս Աճեմյանի միջև միջադեպ է տեղի ունեցել, որը վերաճել է քաշքշուկի, որից հետո ազատամարտիկը ձերբակալվել և կալանավորվել է՝ պատճառաբանությամբ, թե հարվածել է ոստիկանի աչքին:  […]

Դատական հայց Քոչարյանի դստեր ընտանիքի դեմ. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ “Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը” դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դստեր` Գայանե Քոչարյանի ամուսնու` Վիգեն Չատինյանի ընտանիքին պատկանող ընկերության դեմ: “”Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ նշված հիմնադրամը դեռեւս 2014թ. հուլիսի 21-ին հայց է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` “Միստր Շեդո” ձեռնարկության դեմ: Հիմնադրամը […]

Փոխվարչապետի եւ Վայոց ձորի մարզպետի պաշտոնների ամենահավանական թեկնածուները. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Կառավարությունում առկա թափուր պաշտոնների նշանակման հարցը ձգձգվում է՝ մասամբ պայմանավորված նաև կառավարության անդամների հաճախակի դարձած արտերկրյա գործուղումներով: “Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի և Վայոց Ձորի մարզպետի պաշտոնները դեռ զբաղեցված չեն: Երեկ կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վաղվա նիստում կլուծվի Վայոց Ձորի մարզպետի հարցը: Ինչպես և գրել էինք, կնշանակվի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, […]

“Դիակը ձեզ հերիք չի՞…”. ինչից է մահացել նոր զորակոչված զինվորը. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց չորս բժիշկների գործը, ովքեր մեղադրվում են իրենց ծառայության նկատմամբ ցուցաբերած անփութության համար, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել: Ծանր հետևանքը եղել է զինվորի մահը. 2012 թվականի դեկտեմբերի 21-ին նորակոչիկ Նորայր Սահակյանը հոսպիտալում մահացել է… Ամբաստանյալի աթոռին են չորս երիտասարդ բժիշկներ: […]

Տնօրենները խնայում են երեխաների առողջության հաշվին. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ այս օրերին իրենք ահազանգեր են ստանում Երեւանի  տարբեր դպրոցներից այն մասին, որ դասասենյակները ցուրտ են, երեխաները մրսում են, մինչդեռ ջեռուցումը դպրոցներում միացվելու է նոյեմբերի 15–ից։ “Երեւանի քաղաքապետարանը սակայն, այս խնդրին իրավիճակային լուծում է տվել։ Դպրոցի տնօրենները զգուշացված են, որ կարող են առավոտյան դասասենյակներում էլեկտրական սարքեր՝ “պլիտաներ” միացնել եւ կոտրել սենյակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի