08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Վաչե Գաբրիելյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապե՞տ. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը կարող է հայտնվել “նավից պարահանդես” վիճակում:

“Մեր աղբյուրները պնդում են, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ նա նշանակվի ՀՀ փոխվարչապետ: Հենց այսօր Գաբրիելյանը փոխվարչապետ նշանակվել չի կարող, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ, այդ կարգավիճակին արժանանալու համար նախ հարկավոր է նախարար լինել: Կասկածից վեր է, սակայն, որ հենց Գաբրիելյանն է նշանակվելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

 Երեկ Ազգային ժողովը հրատապության կարգով սկսել է քննարկել այսպիսի նախարարություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը և կառավարության խնդրանքով հարցը քննարկելու է հատուկ ընթացակարգով, երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու առաջինից հետո 24 ժամվա ընթացքում: Սա նշանակում է, որ տասն օրվա ընթացքում նոր նախարարությունը ստեղծված կլինի, նախարարը նշանակված: Ոմանք համոզված են, որ նույն փաթեթով կլուծվի նաև փոխվարչապետի նշանակման հարցը”,–գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ