19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանուն 15-ամյա աղջկա հետ ամուսնության “կոտորել” է իրեն, բայց հիմա ընտանիքին պահել չի ուզում. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Նարեկ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

26-ամյա Նարեկը բարձրագույն զինվորական կրթություն ունի, պայմանագրային զինծառայող է՝ դասակի հրամանատար, կոչումով էլ կապիտան է: Սպայի ուղի բռնած այս երիտասարդի խնամքին, ըստ դատական ակտի՝ անչափահաս կինն ու մի քանի ամսական որդին են:

Ճիշտ է, վերաքննիչ դատարանում դատական նիստի ավարտից հետո պարզվեց, որ անչափահաս կինն ու տասն ամսական մանկիկը, երեխայի ծնվելուց ի վեր, Նարեկի հետ չեն ապրել, չափահաս այս հայրիկը՝ սպայական կոչումով, իր երեխային ու անչափահաս կնոջը նյութապես չի էլ աջակցել ոչ մի օր:

Բայց անչափահաս կինը, չուզենալով վատություն անել իր երեխայի չափահաս հայրիկին և տվյալ սպայից ավելի արժանապատվություն դրսևորելով՝ չբողոքեց, ասաց. “Նա այս պահին նյութական հնարավորություն չունի, բայց իմ ամուսինն է, իմ երեխայի հայրը, ես չեմ ցանկանում, որ ազատազրկվի”:

Կապիտան Նարեկը դատապարտվել է անչափահաս աղջկան իրեն կին դարձնելու, նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու, իսկ մինչ այդ էլ նրան առևանգելու համար:

Ըստ դատական ակտի՝ Նարեկ Դ.-ն 2012 թվականի սեպտեմբերին ծանոթացել է 1997 թվականի նոյեմբերի 8-ին ծնված, դեռ 15-ը չբոլորած աղջկա՝ Գ.-ի հետ: Հավանել է աղջկան, շփվել է հետը: Մասնակցել է աղջկա 15-ամյակի տոնակատարությանը, աղջկա ծնողներից թույլտվություն է խնդրել, որ հանդիպեն: Աղջկա հարազատները զգուշացրել են, որ աղջիկը դեռ փոքր է, գոնե մինչև տասնվեց տարեկան դառնալը նրան չեն ամուսնացնելու: Նարեկը համաձայնել է, բայց դեկտեմբերի 2-ին աղջկա հետ իր մեքենայով դուրս է եկել զբոսնելու, եկեղեցի են գնացել, սակայն հետո աղջկան տուն չի վերադարձրել, այլ մեքենան քշել է դեպի իրենց գյուղ”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ