10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դեռահասները “ռազբոյ” են արել` բերդում գտնվող Խուժին փող “հասցնելու” համար. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց յոթ ամբաստանյալների վերաբերյալ քրեական գործի քննությունը:

Յոթ ամբաստանյալներից հինգը հանցագործությունների կատարման ժամանակ անչափահաս են եղել, նրանցից մեկը՝ Ոսկան Ոսկանյանը՝ ծնված 1997 թվականին, այս պահին էլ անչափահաս է, նա կալանքի տակ չէ, իսկ մյուսները՝ Արսեն Ավետիսյանը, Միշա Սաղաթելյանը, Թորգոմ Հարությունյանը և Արմենակ Ջավադյանը 1995 թվականին են ծնվել, արդեն 18 տարեկան են, երկու ամբաստանյալները՝ Միքայել Հարությունյանը և Արթուր Արշակյանը, չափահաս են եղել նաև հանցագործություններ կատարելիս:

Խումբը նախնական համաձայնությամբ ու տարբեր կազմով 2013 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կատարել է գողություններ, ավազակային հարձակումներ:

Ամբաստանյալները «համախումբ են» նաև դատարանի դահլիճում: Նրանք, մեղադրվելով բավական լուրջ հանցարարքների համար, դատական քննությանը կարծես առանձնապես լրջությամբ չեն վերաբերվում՝ ուրախանում են դահլիճում նստած ընկերախմբին ու հարազատներին նայելով, ռեպլիկներ են անում, խոսում, իրենց պատկերացրածով՝ սրամտում:

Պատանեկան այս խմբի յուրաքանչյուր անդամ, եթե առանձին լինի, հնարավոր է, որ այլ վարք դրսևորի, բայց խմբի մեջ գտնվելով՝ բոլորը ջանում են «հերոսական» լինել, մի տեսակ հեգնական հայացքով են նայում դատաքննության ընթացքին:

Խմբի անդամներից՝ Արթուր Արշակյանը՝ «Խուժ» մականունով, դեռ խմբի գործունեության ընթացքում էր մեկ այլ գործով կալանքի տակ առնվել: Ու խմբի որոշ հանցարարքներ, ըստ քրեական գործի նյութերի, կատարվել են՝ անազատության մեջ գտնվող «Խուժին» գումար հասցնելու համար:

Խմբի անդամներից հինգը բռնվել են բենզալցակայանի վրա կատարված ավազակային հարձակման պահին, իսկ հարձակումը, ըստ նախաքննական ցուցմունքների, կատարել են այն բանից հետո, երբ Արթուրի մայրը Միշա Սաղաթելյանին զանգել ու ասել է, թե կալանավայրում հիվանդացած Արթուրին 50 հազար դրամ է հարկավոր”,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ