11 Մայիսի, Saturday, 2024
KFC

“Ծառուկյանին Մոսկվայում խորհուրդ են տվել հեռու մնալ Տեր-Պետրոսյանից”. Ժամանակ

“Ժամանակը” զրուցել է ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ։

“Պարոն Դուբնով, վերջին ամիսների հասարակության մի որոշ հատվածի մոտ տպավորություն կար, որ հայաստանյան Եռյակը գոնե մոտ ապագայում կշարունակի միասնական աշխատանքն Ազատության հրապարակում: Անսպասելիորեն, ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ Եռյակի ուժերին, մասնավորապես ԲՀԿ-ին, հորդորելով չլքել Ազատության հրապարակը եւ շարունակել համաժողովրդական պայքարը նույն ոգով: ԲՀԿ-ից պատասխանը չուշացավ. ԲՀԿ խոսնակն իր հերթին հորդորեց ՀԱԿ-ին կազմակերպել հանրահավաքներ ցանկացած տեղում, ցանկացած պահի: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդն օրերս, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, հանդիպեց Պուտինի մերձավորներից մեկի հետ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ ԲՀԿ-ն փոխեց իր քաղաքականությունը Ծառուկյանի ռուսաստանյան այցից հետո:

Լիովին ընդունում եմ, որ Ծառուկյանը Մոսկվայում է եղել, եւ նրան խորհուրդ են տվել հեռու մնալ ոչ այնքան ՀԱԿ-ից, որքան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, քանի որ, ես կարծում եմ, որ պարոն Տեր-Պետրոսյանին, չնայած նրա հռետորիկային, չհաջողվեց համոզել Մոսկվային այն բանում, որ ինքը հանդիսանում է Մոսկվայի գործընկերը: Կարծում եմ, որ Մոսկվայի համար այստեղ կարեւոր է նույնիսկ ոչ այնքան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները, որքան հնարավոր է՝ սա Ռոբերտ Քոչարյանի վարկաբեկվածության հետեւանքն է, որն իր պլաններն ունի այս խաղում, եւ որը եւս բավարար հիմքեր ունի ՀԱԿ-ի հետ մտերմանալու հույսեր չփայփայելու: Բայց սրանք տակտիկական հարցեր են, որոնք իրենց տեղն ունեն, բայց որոշիչ չեն:

Ես կարծում եմ, որ, համակարգային իմաստով, ԲՀԿ-ն ամեն դեպքում չի կարող տեսականորեն ձեռք ձեռքի տված գործել ՀԱԿ-ի հետ, քանի որ դրանք տարբեր միավորումներ են, բացարձակապես տարբեր մարդիկ տարբեր նպատակներով՝ որքան էլ որ նրանք փորձեն իրենց հռետորաբանությունները, բառերը հարթակում հնարավորինս մոտեցնել: Ես միշտ մտածում էի, որ Եռյակը ժամանակավոր է: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն, ամեն դեպքում, որոշ չափով իր իշխանական ծագման պատանդն է: Սա, իհարկե, իր դերակատարությունն ունենում է այս ինտրիգային հարցերում։

Եթե համարենք, որ ավարտված է Եռյակի գործունեությունը, ԲՀԿն ի՞նչ խնդիր լուծեց՝ ընդդիմադիր համարվող երկու ուժերին ժամանակավորապես միանալով:

 -ԲՀԿ-ն իրեն դրսևորեց որպես ընդդիմության առաջնորդ և ցուցադրեց, որ կարող է համախմբել, իսկ այդ Եռյակում պարոն Ծառուկյանն ակնհայտորեն իրեն առաջնորդ էր զգում: Ես կարծում եմ, որ նրա համար կարևորը ոչ թե իշխանության դեմ պայքարն էր, այլ դա իշխանության հետ շփումներում բանակցային դիրքի հայտ էր՝ այսպես ասած: Այսինքն՝ սա խաղ չէր ընդդեմ իշխանության, այլ ավելի ճիշտ՝ առևտուր”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ