08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կմիավորվեն. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է, որ իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե ՀՀ ոստիկանության համակարգը կկիսվի երկու մասի: Մի մասն անցնելու է Տարածքային կառավարման նախարարությանը, մյուս մասն էլ ԱԱԾ-ի հետ միավորվելով՝ կդառնա նոր նախարարություն:

“ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016-ի փետրվարին: Հակոբյանը 65-ամյակի կապակցությամբ պաշտոնից պետք է հեռանար դեռ 2011-ին, բայց Սերժ Սարգսյանը նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց ևս հինգ տարով: Մինչ նրա 70-ամյակը, մեր աղբյուրների պնդմամբ, ԱԱԾ-ն և ոստիկանության մի մասն արդեն միավորված կլինեն, և Գորիկ Հակոբյանը կգնա վաստակած հանգստի: Ասում են, սակայն, որ միավորման այս տարբերակը անվտանգության համակարգի աշխատակիցների սրտով չէ, և նրանք հույս ունեն ետ համոզել Սերժ Սարգսյանին”,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ