05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Ռուբեն Հայրապետյանի դստեր հարսանիքն անցել է ապաքաղաքական մթնոլորտում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ շաբաթ օրը Ռուբեն Հայրապետյանի դստեր հարսանիքը կայացել է, այսպես կոչված, ապաքաղաքական մթնոլորտում՝ միայն օլիգարխների մասնակցությամբ: “Ի տարբերություն որդու հարսանիքի, Հայրապետյանը ՀՀԿ-ի էլիտայից հրավիրել է հաշվված մարդկանց՝ Սերժ եւ Ռիտա Սարգսյանների գլխավորությամբ: Հարսանիքի հրավեր չի ստացել անգամ ԱԺ նախագահը”,- գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Ծառուկյանի եւ Տեր-Պետրոսյանի միջեւ լուրջ անհամաձայնություն է եղել. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ ՀԱԿ իրենց աղբյուրների փոխանցմամբ՝ լուրջ անհամաձայնություն է եղել Ծառուկյանի և Տեր-Պետրոսյանի միջև՝ քաղաքական մարտավարության հետ կապված: “Երբ Ծառուկյանը Տեր-Պետրոսյանին տեղյակ է պահել, որ մինչև փետրվար միտինգ չի լինելու, դա դուր չի եկել վերջինիս: Սակայն խնդիրը միայն իշխանության հետ համաձայնության գնալը չէ, այլ այն, որ միտինգները շատ թանկ հաճույք են: Ինչպես տեղեկացրեց […]

Դեռահասները “ռազբոյ” են արել` բերդում գտնվող Խուժին փող “հասցնելու” համար. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց յոթ ամբաստանյալների վերաբերյալ քրեական գործի քննությունը: Յոթ ամբաստանյալներից հինգը հանցագործությունների կատարման ժամանակ անչափահաս են եղել, նրանցից մեկը՝ Ոսկան Ոսկանյանը՝ ծնված 1997 թվականին, այս պահին էլ անչափահաս է, նա կալանքի տակ չէ, իսկ մյուսները՝ Արսեն Ավետիսյանը, Միշա Սաղաթելյանը, Թորգոմ Հարությունյանը և […]

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կմիավորվեն. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է, որ իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե ՀՀ ոստիկանության համակարգը կկիսվի երկու մասի: Մի մասն անցնելու է Տարածքային կառավարման նախարարությանը, մյուս մասն էլ ԱԱԾ-ի հետ միավորվելով՝ կդառնա նոր նախարարություն: “ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016-ի փետրվարին: Հակոբյանը 65-ամյակի կապակցությամբ պաշտոնից պետք է հեռանար դեռ 2011-ին, բայց Սերժ Սարգսյանը […]

“Ծառուկյանին Մոսկվայում խորհուրդ են տվել հեռու մնալ Տեր-Պետրոսյանից”. Ժամանակ

“Ժամանակը” զրուցել է ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ։ “Պարոն Դուբնով, վերջին ամիսների հասարակության մի որոշ հատվածի մոտ տպավորություն կար, որ հայաստանյան Եռյակը գոնե մոտ ապագայում կշարունակի միասնական աշխատանքն Ազատության հրապարակում: Անսպասելիորեն, ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ Եռյակի ուժերին, մասնավորապես ԲՀԿ-ին, հորդորելով չլքել Ազատության հրապարակը եւ շարունակել համաժողովրդական պայքարը նույն ոգով: ԲՀԿ-ից պատասխանը չուշացավ. ԲՀԿ խոսնակն […]

Վաչե Գաբրիելյանը կնշանակվի ՀՀ փոխվարչապե՞տ. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը կարող է հայտնվել “նավից պարահանդես” վիճակում: “Մեր աղբյուրները պնդում են, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ նա նշանակվի ՀՀ փոխվարչապետ: Հենց այսօր Գաբրիելյանը փոխվարչապետ նշանակվել չի կարող, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ, այդ կարգավիճակին արժանանալու համար նախ հարկավոր է նախարար լինել: Կասկածից վեր է, սակայն, […]

Հայաստանում “ուղեղների լվացման” գործընթացն աննախադեպ թափ է հավաքում. Հրապարակ

 “Հրապարակը գրում է, որ Հայաստանում “ուղեղների լվացման” գործընթացն աննախադեպ թափ է հավաքում: “Ոչ միայն Մարգարիտա Սիմոնյան-Դմիտրի Կիսելյով զույգն է այստեղ ռադիո-ինտերնետ տիրույթում գործելու, այլև օրերս Հայաստանում էր գտնվում ռուսական “ուղեղային կենտրոններից մեկի առաջնակարգ մասնագետ”, քարոզչական պատերազմների “կարկառուն” ներկայացուցիչ Իգոր Պանարինը. նա ԵՊՀ ուսանողների համար “մաստեր-կլաս” էր տվել, կոնֆերանս էր վարել՝ ՀԱՊԿ շրջանակներում ՀԱՊԿ օգտակարության մասին”,- […]

Ինչո՞ւ է “անհետացել” Արթուր Բաղդասարյանը. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենք գրել էին, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիս տալուց հետո տեւական ժամանակով “անհետանալու” է քաղաքական դաշտից: “Տեղեկացրել էինք նաեւ, որ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այսօր արդեն բոլորին տեսանելի է, որ Ա. Բաղդասարյանը քաղաքական դաշտում որեւէ գործառույթ չի իրականացնում՝ չնայած այն […]

Ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Օկոեւի դեմ դատական հայց է ներկայացվել. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենց հայտնի դարձավ, որ ճանաչված մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Օկոևի դեմ դատական հայց է ներկայացվել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ “Դեռևս 2013թ. հուլիսի 22-ին դատարանին դիմած Ֆրանսիայի քաղաքացի Անդրեյ Լըկամյունը պահանջել է մանկաբարձ Սերգեյ Օկոևին համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից առանձնացնել նրա՝ պարտապանի բաժինը: Թե որն է դատական այս վեճի […]

Հանուն 15-ամյա աղջկա հետ ամուսնության “կոտորել” է իրեն, բայց հիմա ընտանիքին պահել չի ուզում. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Նարեկ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ: 26-ամյա Նարեկը բարձրագույն զինվորական կրթություն ունի, պայմանագրային զինծառայող է՝ դասակի հրամանատար, կոչումով էլ կապիտան է: Սպայի ուղի բռնած այս երիտասարդի խնամքին, ըստ դատական ակտի՝ անչափահաս կինն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի