14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոյեմբերի 23-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Փարիզ կմեկնի խորհրդարանական պատվիրակություն.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է.

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ Փարիզ կմեկնի խորհրդարանական պատվիրակություն, որի կազմն այս օրերին հստակեցվում է: Տեղեկացանք, որ Գալուստ Սահակյանը Փարիզ է մեկնելու կնոջ՝ Ժաննա Աղաբաբյանի հետ: 

՛՛Ժողովուրդ՛՛-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ զրույցում պարզեց, որ իսկապես նման այց նախապաստրաստվում է: Ավելին՝ պատվիրակության կազմում նա ևս ընդգրկված է լինելու, իսկ թե էլ ովքեր են լինելու, տեղյակ չէր, քանի որ վերջնական կազմը դեռևս հստատված չէ: Հետաքրքիր է, որ հատկապես ՀՀԿ խմբակցության կանանց միջև դարձյալ ՛՛անողոք՛՛ մրցակցություն է ծավալվել՝ նորաձևության մայրաքաղաք մեկնող պատվիրակության կազմում ընդգրկվելու համար: Իսկ թե ով կհաղթի, ցույց կտա ժամանակը, երբ կիրապարակվի ԱԺ պատվիրակության կազմը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ