05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Կարտահանձնվի Հայաստանին. Ժողովուրդ

“ԱրմենՏել”-ի նախկին գլխավոր տնօրենի՝ հետախուզման մեջ գտնվող Իգոր Կլիմկոյի կողմից ֆինանսական չարաշահումներ թույլ տալու գործը նոր փուլ է թեւակոխում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Բելոռուսի Հանրապետությունում կալանավորված Վլադիմիր Սաչկովը՝ “ԱրմենՏել”-ի նախկին ֆինանսական տնօրենը, կարտահանձնվի Հայաստանի իրավապահներին: Թերթի տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները Բելոռուսի Հանրապետության իրավապահներին մոտ մեկ ամիս առաջ ուղարկել են Վլադիմիր Սաչկովին ՀՀ իրավապահներին արտահանձնելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչին բելոռուսական […]

Դաշնակցությունն ու իշխանությունը. Չորրորդ իշխանություն

ՀՅԴ-ն կարծում է, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո կառավարությունը կկատարի 12 կետանոց պահանջները: ”Չորրորդ իշխանության” հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Ս.Սարգսյանի վերջին հայտարարություններին ասել է, թե նորմալ է վերաբերվում նման արձագանքներին: Հարցին՝ արդյոք կառավարությունը կկատարի՞ այդ պահանջները, Մինասյանը նշել է. “Կարծում եմ՝ պարտավոր է կատարել”: Փաստորեն ՀՅԴ-ն ակնկալիքներ ունի իշխանությունից: Մնում […]

Կալանք Շիրակ Թորոսյանի գույքի վրա. Ժողովուրդ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի գույքի վրա դատարանը կալանք է դրել: “Ժողովուրդ”-ը պարզեց, որ 2014թ. հունիսի11-ին “Սեֆ ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն” ՍՊԸ-ն դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Շիրակ Թորոսյանից, անհատ ձեռներեց Արտակ Թորոսյանից եւ Արմեն Խաչիկյանից գումար բռնագանձելու պահանջով:  Խոսքը մոտ 430 հազար, դրամի մասին է: Գործով առաջին […]

Հոլանդացիները պատանդ են վերցրել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, “Էյր Արմենիա” ավիաընկերության օդաչուները, որոնց մեծ մասն “Արմավիա”-ի  նախկին աշխատակիցներն են, անո­րոշության մեջ են: Մինչեւ դեկտեմբերի 20- ն ավիաընկերությունը դադարեցրել է ուղեւորափոխադրումները, իսկ թե ինչ է լի­նելու դրանից հետո, աշխատողներին չի ասվել: Այժմ ղեկավարությունն օդաչունե­րին իրենց հաշվին արձակուրդ է ուղարկել՝ վճարելով աշխատավարձի չնչին մասը: “Էյր Արմենիա” –ի սեփականատեր Արսեն Ավետիսյանն աշխատում է բարձր […]

Եղբա’յր, ո՞ւմ է պետք քվեարկությունդ. Առավոտ

Օրերս www.p-as.am կայքի տարբեր անվանակարգերով նախաձեռնած ինտերնետային քվեարկությանն անդրադարձել է “Առավոտ”-ը: Հանրությունը հնարավորություն ունի քվեարկելու եւ ընտրելու տարվա լավա­գույն նախարարին, պատգամավորին, մարզպետին, համայնքի ղեկավարին, լրագրողին, դեսպանին, փոխնախարա­րին, հասարակական գործչին եւ մի շարք այլ ոլորտների լավագույններին: Քանի որ մրցանակաբաշխության կազ­մակերպիչներն առանց տեղեկացնելու են լավագույնի տիտղոսին հավակնորդներին ներառել իրենց ցուցակում’ այդ փաստը դժգոհությունների տեդիք էր տվել թե […]

“Սիգնա՞լ”-ն էր կնոջ հիվանդության պատճառ. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Տիգրան Արշակյանի եւ Ջիվան Ասատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ: Գործի մանրամասները “Ժամանակ” թերթում: 24-ամյա Տիգրան Արշակյանը 2010 թվականին զինվորական հանցագործության համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարի 1 ամիս ազատազրկման: 2013 […]

Ո՞ւր էր ԲՀԿ-ն. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակ”-ի դիտարկմամբ. ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ Ազգային ժողովում զարմանալի պասիվություն էին դրսեւորում. նրանցից որեւէ մեկը բյուջեի նախագծի քննարկման ժամանակ չհերթագրվեց կառավարության ներկայացուցչին հարցեր տալու համար։ Որեւէ ԲՀԿ-ական չօգտվեց նաեւ ԱԺ հայտարարությունների ժամից։ ԲՀԿ-ականները սովորաբար ակտիվ են լինում հայտարարությունների ժամին, ու այս ֆորմատում հիմնական ելույթ ունեցողներն են Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Ռուբեն […]

Ներսիկ Նազարյանի որդին հայտնվել է դատարանում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին` Արմեն Նազարյանն իր պարտապանների հետ համաձայնության գալու ուղիները ստիպված է դատարաններում փնտրել: “”Ժողովուրդ”-ը պարզեց, որ “Ֆլինթրիջ գրուպ” ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել “Բիզնես լիդեր հոլդինգ” ՍՊԸ-ի դեմ: Վերջինիս հիմնադիրը Երևանի նախկին ոստիկանապետի որդին` Արմեն Նազարյանն է: Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին […]

Շարժայի շեյխը՝ հայերի մասին. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ Շարժայի կառավարիչը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ գործիչներից մեկը՝ շեյխ Սուլթանբին Մոհամմադ Ալ Քասիմին օրերս գրառում է կատարել իր կայքէջում՝ նշելով, որ Ռաս ալ-Խայմա էմիրության տարածքում գտնվող պատմական Ջուլֆար ամրոց-քաղաքը հիմնել են հայերը, որ Ջուլֆար անունն ունի հայկական ծագում եւ առնչվում է հայկական պատմական Ջուլֆայի /Ջուղայի/ հետ: “Դոկտոր շեյխ Սուլթանբին Մոհամմադ […]

Պղծել են Չարենցի հուշակոթողը. Առավոտ

“Առավոտը” գրում է. “Ինչ-որ երիտասարդների խելքին փչել է սեր խոստովանել Չարենցին նվիրված հուշակոթողի վրա կամ գուցե ցուցադրել անգլերենի խղճուկ գիտելիքները: Արդյունքում ստացվել է, որ պղծվել է պոետի հուշակոթողը”,– գրում է թերթը։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի