14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նորանշանակ մարզպետի ունեցվածքը.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիրը: Ըստ այդմ՝ Հարություն Սարգսյանը հայտարարագրել է  3 հողամաս, 1 անհատական բնակելի տուն եւ ավտոտնակ: “Շարժական գույք” բաժնում մարզպետի հայտարարգրածն ընդամենը մեկ “MITSUBISHI PAJERO 3.0 L” մակնիշի ավտոմեքենան է:

Թանկարժեք գույք, դրամական միջոցներ, արժեթղթեր եւ այլ ներդրումներ Սարգսյանը չի հայտարարագրել: Մարզպետի պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նրա տարեկան եկամուտը կազմել է 2 մլն դրամ՝ աշխատավարձից:

Հարություն Սարգսյանը մասնագիտությամբ ագրոնոմ է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարություն Սարգսյանին է պատկանում Զառիթափ գյուղում գործողղ “Փշոնք” ֆիրման, որը զբաղվում է թանի, մասուրի հյութի եւ սառը սուրճի արտադրությամբ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ