“Քեզ չասեցի՞, եթե քո անբարո ճամփով տանես կնոջս, քեզ կխփեմ…”. Ժամանակ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի ախագահությամբ ավարտվել է Կարեն Ս.-ի գործի դատական քննությունը:
30-ամյա Կարենի խնամքին 5 անձ կա: Նա զբաղվել է հողագործությամբ: 2009 թվականին գողության համար դատապարտվել է, նրա նկատմամբ համաներում է կիրառվել:
Ներկա գործով Կարենը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ մի տուժողի առողջությանը՝ ծանր, մյուս տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին եւ 113 հոդվածի 1-ին մասերով:
Երկու տուժողն էլ կին են, ավելին՝ մեկը Կարենի կինն է, մյուսը՝ կնոջ քույրը՝ քենին:
Ըստ դատական ակտի՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Կարեն Ս.-ն 2004 թվականին ամուսնացել է, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա: Ամուսինները զբաղվել են հողագործությամբ:
2014 թվականի մայիսի 19-ին Կարենը որոշել է հողամասում սածիլներ տեղադրել: Կնոջը հանձնարարել է տան դիմացի տնամերձ հողամասից քաղել ու պատրաստել բանջարեղենի սածիլները:
Սակայն կինը չի կատարել ամուսնու հանձնարարությունը, առաջարկել է այդ գործն անել հաջորդ օրը:
Ամուսինները այս հարցով այնպես են վիճել, որ կինը խռովել է, երեք երեխաներին վերցրել ու գնացել է Էջմիածնում բնակվող քրոջ տուն:
Նա այնտեղ երեխաների հետ մնացել է մի ամսից ավելի՝ մինչեւ հունիսի 27-ը:
Այդ օրերին Կարենը բազմիցս գնացել է քենու տուն՝ իր ընտանիքը վերադարձնելու նպատակով: Նրան թվացել է, թե կինն իր հետ չի հաշտվում քրոջ պատճառով:
Կարենը նախատել է քենուն ու զգուշացրել՝ եթե քրոջը տանի իր անբարո ճանապարհով, կդանակահարի:
Հունիսի 25-ին Կարենը որդու ծննդյան օրը շնորհավորելու համար գնացել է քենու տուն: Այնտեղ երկու անծանոթ երիտասարդների է տեսել: Ավելի է զայրացել քենու վրա: Հաջորդ օրը պարզել է, որ տղաներին հրավիրել էր քենին:
Կարենի հարաբերությունները քենու հետ ավելի են լարվել: Եվ նա որոշել է ի կատար ածել սպառնալիքը՝ դանակով հարվածել քենուն:
Հունիսի 27-ի կեսգիշերին Կարենը գնացել է քենու տան մոտ:
Գիշերվա ժամը 3-ի սահմաններում նա տան մուտքի դռան վրայով ցատկել, մտել է բակ, վերցրել է բակի սեղանին դրված դանակն ու մտել է քենու ննջարան, որտեղ քնած էին իր կինն ու քենին:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: