03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Նիկոլայիչը “ղաչաղ” է դառնում.Իրատես de facto

“Իրատես de facto”-ն գրում է.

 

ԲՀԿ-ն հայոց քաղաքական մշակութաբանության մեջ շարունակում է նոր անդաստաններ “կերտել”: Այսպես շարունակվելու դեպքում պատեհ է դիմել”քեռի Գինեսին”` յուր “կարմիր” գրքում սերունդների համար ԲՀԿ-ին եւ յուր սատելիտներին տեղ տալու` հողատարածք հատկացնելու համար:
Ինչո՞ւ: 
ա) Քանզի սույն իդեոլոգիկ (իմա` գաղափարական, այլ բան չհասկանաք) կուսակցությունը մի կողմից` հանդիպում է “նախագահ ջանի” հետ, առանց վարանման արտաբերում հայտնի նեյրոլինգվիստիկան (“Ես քեզ շա՜տ-շա՜տ-շա՜տ սիրում եմ”), ստանում համարժեք պատասխան (“Դու ինձ շատ-շատ սիրում ես”): 
բ) “Մույս կողմից”` դուրս է գալիս նախագահի մոտից, վերարկուի օձիքը բարձրացնում, գնում է հանդիպելու… բոլոր մնացած ուժերին, բայց, կարծում ենք, առաջին հերթին` Հովհաննես Արգամիչին` վերջինիս հետ խոսելու “անցնող-դարձողից”, “գազեթից-բանից”, տեղեկացնելու նրան, որ` “էս կողքի սնից կախ էին արած մի քանի հրացան”, մի խոսքով, որ ինքը` Գագիկ Նիկոլայիչը, “ղաչաղ” է դառնում` երկրի, հայրենիքի համար էս անապական պահին… դե, ո՜չ, ոչ ղարաբաղյան ֆրոնտ` Սերժ Սարգսյանի հետ նույն ուղղաթիռով մեկնելու, իր աշխարհասփյուռ ջանքերը օգտագործելու, որ ամեն գնով խոցված ուղղաթիռի շուրջ կատարվողը հրապարակային ու հասու դառնա բոլորին, այլ ներքաղաքական խնդրով:

Այն է` ինքը եւ իրենները “հերոսաբար”, հունանավետիսյանաբար դեմ են քվեարկելու Հովհաննես Արգամիչի բյուջեին: 

Այսպիսով, պետք է կարծել. կամ ներքաղաքական կյանքում ԲՀԿ-ն առաջնորդվում է Լամբրոզոյի կրեդոյով. հանճարներն ու “մնացյալք” իրար շատ նման են, քանզի «սահմանային վիճակում» են որոշումներ կայացնում. արդյունքում էլ ստացվում են հանճարեղ “գործեր”: Եվ կամ` ԲՀԿ-ն` “մնացյալքի” օրինակով քար է նետում, ու հարյուր խելոք չեն կարողանում նետած քարը փոսից հանել:

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ