19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է “անհետացել” Արթուր Բաղդասարյանը. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ իրենք գրել էին, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մամլո ասուլիս տալուց հետո տեւական ժամանակով “անհետանալու” է քաղաքական դաշտից:

“Տեղեկացրել էինք նաեւ, որ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այսօր արդեն բոլորին տեսանելի է, որ Ա. Բաղդասարյանը քաղաքական դաշտում որեւէ գործառույթ չի իրականացնում՝ չնայած այն բանին, որ իշխանությունից ընդդիմոթյան ճամբար տեղափոխվելուց հետո Ա. Բաղդասարյանը խոստանում էր փողոցից տուն  չգնալ:

Հիշեցնենք, որ մենք տեղեկացրել էինք նաեւ, որ Ա. Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի նախկին՝ իշխանական, կարգավիճակն ու կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով քաղաքական գործունեություն ծավալել: ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ խրոխտ քայլերով՝ իր ընդդիմադիր ելույթներով փորձելով ժողովրդին ապացուցել, որ ինքն այլեւս արմատական ընդդիմություն է”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ