05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Պարուհու հետ “պրիվատ” պարելը տարավ քաղմաս. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է “Լաս” գիշերային ակումբում կատարված խուլիգանության գործի դատական քննությունը: Գործին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 13-ին Երեւանի Պարոնյան փողոցում գործող “Լաս” գիշերային ակումբում: Ամբաստանյալի աթոռին ակումբի վերոհիշյալ օրվա երեք հաճախորդներն են՝ եղբայրներ Հրանտ եւ Մանվել Հարությունյանները եւ նրանց […]

Եռյակը՝ հնգյա՞կ. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն առաջիկայում պատրաստվում է Ազգային Ժողով ներկայացնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նախագիծ: ԲՀԿ առաջարկությունների առանցքում լինելու է անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգին, ինչպես նաեւ ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ով է մասնակցել քվեարկությանը: Այս առաջարկներն ընդունելի են ոչ միայն եռյակի անդամ մյուս երկու կուսակցությունների՝ ՀԱԿ-ի եւ “Ժառանգության”, […]

՛՛Ժառանգության՛՛ պատգամավորը հայտնվել է դատարանում. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, պարզվում է, դեռևս այս տարվա սկզբին տուգանել է ՀՀ ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանին: Ու սա առիթ է դարձել պատգամավորի և ոստիկանության միջև հեռակա հակամարտության, որը դեռ շարունակում է ծավալվել դատարանում: ՛՛՛՛Ժողովուրդ՛՛-ը պարզեց, որ դեռեւս 2014թ փետրվարի 14-ին ոստիկանությունը Թևան Պողոսյանի դեմ հայց է ներկայացրել դատարան, որպեսզի […]

ՀԱԿ-ը փորձում է համոզել Ծառուկյանին. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛ԲՀԿ-ական մեր աղբյուրները հայտնում են, որ ՀԱԿ կուսակցության լիդերները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին փորձել են համոզել, որ հանրահավաքից հետո նստացույց սկսեն: Ծառուկյանը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել այդ գաղափարին: Նստացույցին կողմ է եղել նաեւ ՛՛Ժառանգությունը՛՛: Հիշեցնենք` այդ մասին հարթակից հայտարարեց նաեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ դեռ հանրահավաքից […]

ԱԺ տեսախցիկները զավեշտալի իրավիճակներ են առաջացրել. Իրավունք

”Իրավունքը” գրում է, որ վերջին ժամանակներս ՀՀ ԱԺ-ի զուգարանների, ավելի ճիշտ, դրանց դիմաց տեղադրված տեսախցիկների թեման հասցրել է մի շարք սկանդալային, բայց հաճախ նաև զավեշտալի իրավիճակներ առաջացնել: ՛՛Նման խոսակցություններից մեկն էլ կապվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի անվան հետ: Ըստ մեր աղբյուրների` պրն Թովմասյանը վերջերս նույնիսկ որշել է մի թեթև նկատողություն տալ իր ենթականերից […]

5000 դրամ աշխատավարձ՝ Կոնսերվատորիայում. Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանությունը՛՛ գրում է, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակիցներն այս ամսվա իրենց աշխատավարձերը ստանալիս տհաճ անակնկալի են եկել: Նրանցից շատերն ավելի քիչ գումար են ստացել, քան նախկինում, իսկ ոմանք էլ ստացել են ընդամենը 5000 դրամ: ՛՛Կոնսերվատորիայի դասախոսներից մեկը, խնդրելով չնշել իր անունը, ասաց, որ սեպտեմբերին ռեկտորատի ներկայացուցիչները հայտարարել էին, որ այսուհետ բոլոր աշխատավարձերը […]

ԼՂՀ նախկին գլխավոր դատախազը կնշանակվի ԱԱԾ-ի պետ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ երեկ ԼՂՀ  գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Վերջինս մտադիր է այդ պաշտոնում նշանակել ԼՂՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Արթուր Մոսիյանին: ՛՛Հիշեցնենք, որ դեռեւս հոկտեմբերի 10-ին ԼՂՀ ԱԺ նիստում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել էր, որ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը հրաժարականի դիմում է […]

Ընկերուհու հետ սեռահարաբերություն են ունեցել՝ ՛՛վրեժ լուծելով՛՛ եղբորից. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Հրայր Հունանյանի գործի դատական քննությունը: Դատարանը հաստատված է գնահատել, որ 21-ամյա Հրայրը 2013 թվականի սեպտեմբերի 27-ին պայմանական-վաղաժամկետ ազատվել է զինվորական հանցագործության համար սահմանված 1տարի 6 ամիս ազատազրկումից: Հրայրը զբաղվել է հողագործությամբ, 2014 թվականի սկզբին ծանոթացել է Էջմիածին քաղաքի մի բնակչուհու հետ: Ընկերություն […]

Փոխնախարարի պաշտոնն ազատում են Խոսրով Հարությունյանի որդու համար. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ կառավարությունում անընդհատ պաշտոնանկություններ են լինում: ՛՛Ամենաբարդն էկոնոմիկայի նախարարության վիճակն է: Նախարար Կարեն Ճշմարիտյանի ու տեղակալներից մեկի՝ Տիգրան Հարությունյանի փոխհարաբերությունները լարվել են այն աստիճան, որ Ճշմարիտյանն ասել է՝ դիմում գրի-գնա: Տիգրան Հարությունյանին ազատելու պատճառների մասին էլ տարբեր լուրեր են շրջանառվում, մի մասը՝ թե նրա աշխատանքից դժգոհ են եղել, որոշներն էլ՝ թե հիմնական […]

Արարատյան դաշտավայրը կարող է իջնել. Ժամանակ

”Ժամանակը՛՛ գրում է, որ իրենց հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը՝անդրադառնալով Արարատյան դաշտավայրում իրականացվող ձկնաբուծությանն ու դրա աղետալի հետևանքներին, ասել է, որ  Հանրային խորհրդում մտահոգություններ կան, որԱրարատյան դաշտավայրը կարող է մի օր իջնել,որովհետև           ճնշումային ջրեր բավական շատ են դուրս բերվել: ՛՛Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ԱԺ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը այդ խնդրի շուրջ մեզ հետ զրույցում ասել էր, թե Արարատյան դաշտավայրում 18 մետր խորությամբ անդունդ է առաջացել այն պատճառով, որ այնտեղ գործող ձկնաբուծական ընկերություններն իրենց այդ բիզնեսը զարգացնելու համար անխնա կերպով արտեզյան ջրեր են հանում: Վ. Սաֆարյանն էլ մեզ հետ զույցում ասաց, որ այդ հարցն արդեն Հանրային խորհրդի                լրջագույն խնդիրներից է՛՛,-գրում է թերթը:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի