05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավելորդ չար մարդկանց ստեղծագործությունն է. Հրապարակ

 ՛՛Ես մարզը չեմ թողել, ուղղակի տեղափոխվել եմ այլ աշխատան­քի՛՛,- ”Հրապարակին՛՛ ասել է Սյունիքի նախկին մարզպետ, ջրային պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանը՝ նշելով, որ ցանկացած աշխատանք իր հետաքրքրու­թյունն ունի:

– Մասնագիտական առումով Դուք ծանո՞թ էիք ջրային տնտեսու­թյան ոլորտին:

– Անկեղծ ասած՝ պատկերացում­ների տեսանկյունից, որ ասեմ լավ պատկերացումներ ունեի, էդպես չի եղել, բայց փորձում ենք նաեւ հիմա մտնել աշխատանքի մեջ, եւ կար­ծում եմ’ կհաջողվի: Ցանկացած դժ­վարություն էլ հաղթահարելի է:

– Նկատի ունեմ’ Դուք Ձեզ Ձեր տեղո՞ւմ եք զգում:

– Այո’, իհարկե, զգում եմ:

– Անդրադառնանք Ձեր պաշտո­նանկությանը: Ասում են՝ Դուք չեք կարողացել ամուր հիմքերի վրա պահել ՀՀԿ-ի դիրքերը Սյունիքում:

– Ես Հայաստանի հանրապետա­կան կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավարը չեմ եղել, ես եղել եմ խորհրդի անդամ, բայց կարծում եմ’ դա ավելորդ չար մարդկանց ստեղծագործությունն է:

– Այդ դեպքում իմաստը ո՞րն էր Ձեզ պաշտոնանկ անելու: Վա՞տ էիք աշխատում:

– Չէ, բայց ո՞վ ասաց, որ ես վատ եմ աշխատել, որ ինձ տեղափոխել են… հակառակը, միգուցե լա՞վ եմ աշխատել, ու դրա արդյունքում են տեղափոխել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ