Քանի դեռ ուշ չի. Առավոտ
՛՛Առավոտը՛՛ գրում է.
”Սթափվեք, քանի դեռ ուշ չէ՛՛,-֊ ՛՛Առավոտի՛՛ հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ընդդիմախոսներին սույն կոչով դիմեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի վերջին հայտարարությունը սոցիալական ցանցերում եւ տարբեր էլեկտրոնային կայքերում բուռն քննարկումների, քննադատությունների, անգամ վիրավորանքների առիթ դարձավ:
Հիշեցնենք, օրերս լրագրողներից մեկի հարցին՜ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաոուկյանը ցանկանում է երկրի նախագահ դաոնալ’ կարո՞ղ է, Մանվել Գրիգորյանը պատասխանել էր. ՛՛Բաղդադում էլ խուրմա կա, թո՛ղ ինչ ուզում է դաոնա, դա իր խնդիրն է: Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում իշխանություն է եղեl, այդ ո՞ր օրվանից է ոչ իշխանություն դարձել՛՛:
՛՛Զորավար Մանվել Գրիգորյանը հայ ժողովրդի ամենաարժանի զավակներից մեկն է, ով դա իր կենսագրությամբ եւ կյանքով է ապացուցել: Ես չէ, որ պետք է ներկայացնեմ նրա անցած ուղին: Իսկ նրանք, ովքեր տվայտանքների մեջ են եւ մոռացել են՝ հիշեցնեմ, գեներալ Սանվել Գրիգորյանն Արցախի ազգային հերոս է, եւ մեծապես նրա ու իր նման հայորդիների շնորհիվ է, որ այսօր մենք ունենք ազատագրված Արցախ եւ անկախ Հայաստան: Այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս իջնել երկնքից եւ չտվայտվել՛՛- ասաց Էդուարդ Շարմազանովը՛՛:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: