07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Կարաոկե բարերը, ակումբները “պոռնկատնե՞ր”. Ժամանակ

Խանջյան փողոցի կարաոկե ակումբները վերածվել են փոքր “հոթելների”՝ ահազանգում են տեղի բնակիչները՝ “Ժամանակ”-ի հետ զրույցում նշելով, որ ակումբներրի կահավորված առանձնասենյակներց հիմնականում կասկածելի վարքով աչքի ընկնողներն են օգտվում: Խանջյան 31 հասցեից մինչեւ Խանջյան-Թումանյան խաչմերուկ բնակելի շենքերի տակ գտնվող կարաոկե, դիսկո ակումբների, բարերի աղմուկը, մի կողմից է լցրել հարակից շենքերի բնակիչների համբերության բաժակը, մյուս կողմից էլ՝ հատկապես գիշերը, […]

Գերմանացիների “երկաթե շերեփը”. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը Գերմանիայի ֆուտբոլի թիմի երկրպագուն չէ: Նրան առանձնապես չի հուզում՝  թե ով դարձավ աշխարհի չեմպիոն, ում ինչ հաշվով է հաղթել: “Պարզապես չեմ կիսում “հայաստանյան բանաձեւը”՝ արժանի էր սա, բայց հաղթեց նա: Ինձ թվում է դա պարտվողի. անհաջողակի, “լուզերի” տրամաբանություն է: Իբր ես կամ էլ իմ սիրած թիմը ամենալավն ենք, բայց հանգամանքները, […]

Վանաձորցիները անժամկետ գործադուլ են անելու. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի տեղեկություններով, Վանաձորի “Քիմպրոմ” ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են հուլիսի 16-ից անժամկետ գործադուլ սկսել, եթե մինչ այդ չստանան նախորդ ամիսների աշխատավարձը: Խոսքը 6-11 ամսվա աշխատավարձի մասին է: Ընկերությունում արտադրություն չկա, եւ աշխատավարձերը պետք է տրամադրվեն դոտացիաների հաշվին: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ի՞նչ է սպասվում “զախվատ”-ով վերցրված ձեռնաշարժին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, վերջին երկու օրվա ընթացքում հանրության ցնցած լուրը 20-ամյա մի երիտասարդի “զախվատն” էր, ով ոստիկանություն բերման էր ենթարկվել հասարակական վայրերում բացահայտ ցինիզմ դրսեւորելու եւ ձեռնաշարժությամբ զբաղվելու կասկածանքով: Թերթի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից, իրավաբան Զարզանդ Գաբրիելյանը նշել է, որ հետաքննություն է ընթանում, այդ մարդուց բացատրություն է վերցրվել […]

Երիտասարդ ժառանգականի թանկ ավտոմեքենան. Իրավունք

“Իրավունք”-ը “Բամբասանք” խորագրի ներքո գրում է, որ “Ժառանգության” անդամ, Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը ամերիկյան երկար ուղեւորությունից հետո փոխվել է, եւ վերից վար է նայում բոլորին: Ավելին, մինչ ուղեւորությունը սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող ավագանու անդամը միանգամից ձեռք է բերել լրիվ նոր ու բավականին թանկ ավտոմեքենա: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Փակվել է 8000 ձեռնարկություն. 168 ժամ

Անցած մեկ տարում իրենց գործունեությունը դադարեցրել են 7945 ընկերություններ: Թեմային անդրադառնում է “168 ժամ”-ը: Այսքան ձեռնարկություններ 2014թ. երկրորդ եռամսյակում Պետական եկամուտների կոմիտեին հաշվետվություն չեն ներկայացրել: Ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ 2014թ. երկրորդ եռամսյակի դրությամբ ՀՀ-ում գործում է 86,637 ընկերություն 2013 թ. նույն ժամանակաշրջանի՝ 94,582-ի փոխարեն: Կոմիտեին էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ են ներկայացրել ընդհանուրի 91.9%-ը կամ 79,659 ընկերություն: […]

Ո՞ւմ է հասնում վարորդների 1000դրամը. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության” ժամանակին Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրամանով “Ռոսիա” կինոթատրոնի մոտ կայանող միջքաղաքային տրանսպորտը տեղափոխվեց կայարանամերձ Սեւան փողոց: Բայց արի ու տես, որ մի “խլամը” փոխարինվեց մեկ ուրիշով: Այն տարածքը, որը կայանատեղի է հանդիսանում ՀՀ տարբեր քաղաքների հասարակական տրանսպորտի համար (թող ներող լինեն այդտեղ կանգնող ուղեւորները), իսկական բոմժանոց է հիշեցնում: Այստեղ օրական 700-800 […]

“Կախարդական” գրիչը հայտնվել է խմբագրությունում. Ժողովուրդ

Օրեր առաջ “Ժողովուրդ”-ի խմբագրությունում է հայտնվել 2 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գրիչ, որի միջոցով հնարավոր է եղել ստանալ տեստային առաջադրանքների պատասխանները: Այսինքն՝ ընդունելության քննության մեջ դերակատարում ու շահագրգռվածություն ունեցող մարդիկ մտածել են, որ գրիչի վրայի կոդ-շտրիխները կարելի է այնպես դասավորել, որ դառնան դիմորդների հուշաթերթիկները: Օրինակ՝ 2-րդ թեստի, 3-րդ հարցի պատասխանը 4-րդ տարբերակն է:  Այս երկամյա […]

Տյումենում կնոջը դաժանաբար սպանածին փող էր հարկավոր. Ժամանակ

Տյումենում դաժանաբար սպանված Նունե Սարգսյանի ընտանիքը սպասողական վիճակում է։ Նունեի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը, ՛՛Ժամանակի՛՛ հետ զրույցում տեղեկացրել է, որ գործը դեռեւս նախաքննության փուլում է, ավելի կոնկրետ՝ կատարվում են տարբեր փորձաքննություններ, եւ իրենք սպասում են նշանակված բոլոր փորձաքննությունների ավարտին։ Ոճրագործության պատճառների մասին Արամ Ապրեսյանն ասել է, որ իրեն շատ մանրամասներ հայտնի չեն. այն, ինչ մեղադրյալը ցուցմունքք […]

Դիվերսանտների մասին ավելի շուտ իմանում են հասարակ քաղաքացիները, քան ԱԱԾ-ը. Առավոտ

Մի քանի օր է՝ Վարդենիսի բնակիչները խուճապի մեջ էին. նրանց տեղեկություններ էին հասել, թե Ադրբեջանից լրտեսներ են ներթափանցել ԼՂ և Հայաստանի սահմանահատված՝Քարվաճառի ուղղությամբ, որոնց նպատակը խմելու ջրի պաշարները թունավորելն է։ Մինչ վարդենիսցիներն իրենց վարկածներն էին հրապարակում, նույնիսկ հավատացնում, որ տեսել են, թե լրտեսներն օրը ցերեկով ինչպես են շրջել այդ կողմերում, Վարդենիսի քաղաքապետից սկսած մինչև բանակի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի