08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Կդատե՞ն Արմեն Մովսիսյանին. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին իշխանական վերին օղակներում լուծվում է էներգետիկայի բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ճակատագիրը: Վերին օղակներում որոշում են՝ դատե՞լ, թե չդատել նրան:

Կառավարության վերահսկողական եւ իրավապահ մարմիններն այս օրերին լրջորեն ուսումնասիրում են Մովսիսյանի երկարամյա նախարարական գործունեությունը եւ տեղեկանքներ կազմում իշխանության վերին ներկայացուցիչների համար: Թե ի՞նչն է իշխող վերնախավին դրդում մտածել Արմեն Մովսիսյանին պատժելու մասին առայժմ դժվար է կոնկրետ ասել։ Բայց որ նա իր գործունության ընթացքում պատժելու ենթակա բազմաթիվ արարքներ է թույլ տվել, կարծում ենք՝ մինշանակ է։ Ներկայումս նախկին նախարարը Սերժ Սարգսյանի խորհրդականն է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ