07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախկին “Ժառանգականը” ՕԵԿ-ի քարոզիչ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, նախկին “ժառանգական” Կարինե Հակոբյանն առաջիկայում կարող է աշխատանքի անցնել ՕԵԿ-ի “Երեւան TV”-ում՝ հասարակական եւ իրավական ոլորտի պատասխանատուի պաշտոնում: Նրան վերջին օրերին հաճախ կարելի է տեսնել հեռուստատեսության շենքում:

Բայց տիկին Հակոբյանը թերթի հետ զրույցում ասում է, որ “դեռ որոշակի չէ” իր աշխատանքի անցնելը, եւ այցելությունները բացատրում է պայմաններին ծանոթանալու հանգամանքով: Ինչպես մյուս կուսակցական հեռուստաընկերությունները, այս մեկն էլ բացառություն չի լինելու, եւ ՕԵԿ քարոզչությամբ է զբաղվելու:

“Դուք պատրա՞ստ եք դրան”,- հարցրել է թերթի լրագրողը։ “Մի քանի հանդիպումների ժամանակ ինձ հակառակն է ասվել, որ նպատակը Հայաստանի անկախ մամուլի կայացումն է, եւ իբր այդ հեռուստաընկերությունն աշխատելու է լինել այդպիսին: Եթե հնարավորությունները տալիս են, գուցե կարելի է փորձել”,- պատասխանել է Կարինե Հակոբյանը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ