07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ կապ ունի “Ճըպլ”-ի վթարը հայրենասիրության հետ. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ը գրում է.

 Արտագաղթ ասվածը մերօրյա ծանր իրողություններից է: Իրեն, անկախ ամենից, իր երկրի տեր համարող ամեն հայ մարդու համար դա վերք է, ցավ: Ու ամեն հեռացողի հետ վերքը տիրոջն ավելի ու ավելի է ցավեցնում: Բնական է, որ նման իրավիճակում, ընդհանուր վերցրած, հասարակությունը, մտածող ու մտահոգ մարդիկ շատ ավելի զգայուն են այս ծանր երեւույթի, դրա հետ այս կամ այն կերպ կապակցված դրսեւորումների նկատմամբ: 

   Եվ իսկապես, խորհելու լուրջ առիթ է տալիս սքեթչային հեռուստասերիալներից հանրությանը հայտնի դերասան Սեպուհ Ապիկյանի (“Վերվարածներ”՝ “Ճըպլ”, “Երե1”՝ “Խափլանյան”) ֆեյսբուքյան սրտնեղած գրառումը, թե՝ 39 տարվա գիտակից կյանքում հայրենասեր լինելով, ծանր տարիներին երկիրը չլքելով հանդերձ, այժմ վերջնականապես հիասթափվել է, եւ էլ իրեն չի համարում Հայաստանի քաղաքացի, ու Հայաստանն այլեւս չի ուզում համարել իր Հայրենիքը: 

   Իսկ ի՞նչ է կատարվել, ըստ էության:
  

Դերասան Սեպուհ Ապիկյանի հետ մայիսի 23-ին դժբախտություն է կատարվել: 
   Պատահար է եղել, դերասանը լրջորեն տուժել է, բազում վնասվածքներ ստացել։ Հիշյալ ՃՏՊ-ի հետ կապված, իր նկատմամբ 200 հազար դրամի վարչական տուգանք է սահմանվել: Բանն այն է, որ պատահարի մեջ հայտնված մոտոցիկլետի ղեկին եղել է հենց տուժած դերասանը: 
 

  Ըստ ՃՈ պետի ներկայացրած փաստերի, որ հիմնված են փորձաքննության արդյունքների վրա, քաղաքացի Սեպուհ Ապիկյանը, լինելով ոչ սթափ վիճակում (“2-րդ աստիճանի հարբածություն”), չունենալով վարորդական համապատասխան իրավունք, վարելով մոտոցիկլետ, որն էլ իր հերթին հաշվառված չի եղել, կորցրել է կառավարումը, փոխադրամիջոցը շրջվել է, հայտնվել հանդիպակաց ուղեգոտում, բախվել այդ պահին կանգնած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենային: 
  

Կներեք, բայց այն ամենը, ինչ արել է հասուն, թվում է թե՝ լուրջ, կշռադատող անձնավորությունը, ուղղակի անհասկանալի է: Երթեւեկության կանոնների կոպտագույն խախտումները (առանց վարորդական իրավունքի, ալկոհոլ գործածած վիճակում տրանսպորտային միջոց վարելը եւ այլն) դեռ իրենց հերթին, դստերն էլ հետն է վերցրել: Եվ հայր ու դուստր Ապիկյանները այդ պատահարի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել: Դերասանը, ինչպես նշվեց՝ ծանր վնասվածքներ: 
  

Եվ էլի, կներեք, բայց ի՞նչ կապ ունի այստեղ Հայրենիքը, հայրենասիրությունը, ու նման հուզախռով, փաստորեն իրավիճակին բացարձակապես անհամարժեք արտահայտություններն ու գնահատականները, պետության ու ոստիկանության հասցեին մեղադրանքները, հիասթափվելը եւ այսպես շարունակ: 

Կամ, եթե անգամ որեւէ բան արել ես քո Հայրենիքի համար, դա երեսով տալո՞ւ համար ես արել: Հարյուրավոր, հազարավոր մարդիկ, մեծ ցավով եմ սա ասում, ամեն օր արտագաղթում են կամ մեկնում պանդխտության: Դերասաններ ու երգիչներ չեն: Բանվոր են, ինժեներ, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, վարորդ, որեւէ կոնկրետ մասնագիտություն չունեցող եւ այսպես շարունակ: 
   Ոչ մեկին մեղադրելու կամ խրատելու իրավունք չունենք: Իրենք բազմաթիվ պատճառներ կարող են նշել, մենք էլ: Ու մեկ անգամ չէ, որ այս հիմնախնդրին, իր պատճառահետեւանքային կապով, անդրադարձել ենք: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ