18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Քոչարյանը պատասխանատվություն է վերցրել Մարտի 1-ի սպանությունների համար. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ամերիկյան դիվանագետները: ՛՛Վիկիլիքսի՛՛ ներկայացմամբ՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այդ օրերին այցելել էր Հայաստան եւ հանդիպումներ ունեցել քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների մասին համապատասխան զեկուցագիր է պատրաստել ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` […]

Շավարշն իր ազգականի 15-ամյա դստեր հետ եղբոր պես է շփվել, հետո նրան զրկել է կուսությունից. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Շավարշ Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: 19-ամյա Շավարշը 3 դրվագով մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի141 հոդվածով այն բանի համար, որ 2013 թվականի հունիսին, գործով չպարզված մի օր, ժամը 23-ի սահմաններում իր անչափահաս ազգականուհի՝ 1997 թվականի սեպտեմբերին ծնված Ասյայի (անունը փոխված […]

Արմեն Աշոտյանի մտահոգությունը. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Ի պատասխան ՛՛Ժամա­նակի՛՛ հարցին՛ Հայաստանում կա՞ կառավարման ճգնաժամ, ինչպես հայտա­րարել են ոչ իշխանական ուժերը, Կրթության եւ գիտու­թյան նախարար Արմեն Աշոտյանն ասաց. ՛՛Իմ ինքնավստահ պահվածքը կարող է հուշել, որ նման խնդիի չկա՛՛: Աշոտյանը խուսափեց ՛՛ոտքի վրա՛՛ պատասխանել հար­ցին՝ արդյո՞ք համատարած կոռուպցիան, 33 տոկոսից ավելի աղքատությունն ու օրեցօր ահագնացող արտա­գաղթը կառավարման ճգնա­ժամի արղյունք չեն: […]

Լավ ֆռռացրեց. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ, Աժ ամբիոնից ելույթ ունենալով, դիմեց կառավարության ներկայա­ցուցիչ Վախթանգ Միրում­յանին’ ասելով. ՛՛Դրա մա­սին կխոսենք մի վեց ամիս հետո, երբ կիրառական պրակտիկա կունենաք՛՛: Արսենյանի խոսքը վերաբերում էր կառավարության գործունեությանը, գործելակերպին ու նման ակնար­կով նա, փաստորեն, հայտարարեց, որ վեց ամիս անց այս կառավարությունը շարունակելու է գոյու­թյուն ունենալ, ինչը […]

Վայոց ձորի մարզպետի հավանական թեկնածուն. Չորրորդ իշխանություն

Կառավարության որոշմամբ, երեկ աշխատանքից ազատվել Է Վայոց Զորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Այս տարվա հունվարին Աշոտ Գալոյանն ազատվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից` նշանակվելով Բրազիլիայում ՀՀ դեսպան: ՛՛ՉԻ՛՛ աղբյուրների տեղեկացմամբ՝ դրանից հետո ԱԳՆ-ն դեսպանի թափուր պաշտոնի համար Վարշավա էր ներկայացվել Էդգար Ղազարյանի ագրեմանը, և ահա օրերս ստացվել է ընդունող երկրի դրական պատասխանը, ինչին էլ հետևեց մարզպետի […]

Ինչու Հայաստանում բենզինի գները չեն իջնում. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է, որ միջազգային շուկայում մոտ մեկ ամիս շարունակ նավթի գնի շուրջ 30 տոկոսով նվազումը հայաստանյան շուկայում հանգեցրել է դեռեւս միայն 10 դրամով էժանացման: ՛՛Ոլորտի ներկայացուցիչների, տնտեսագետների խոսքով՝ պատճառն այն է, որ այս ոլորտը եւս մոնոպոլիզացված է, ու հիմնական ներկրողները, հաշվի չառնելով միջազգային գները, շարունակում են գերշահույթներ ստանալ հայաստանյան սպառողների հաշվին՝ գնելով ավելի էժան […]

19 միլիոնատեր` ՀՀ Ազգային ժողովում. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ գրում է, որ Ազգային ժողովի պատգամավորներն արդեն լրացրել են 2013 թվականի գույքի եւ եկամուտների իրենց հայտարարագրերը։ ՛՛Ըստ նրանց լրացրած տվյալների` Ազգային ժողովում կան թվով 19 դոլարային միլիոնատեր պատգամավորներ։ Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, 9-ը` ԲՀԿ, եւ միայն մեկը` անկուսակցական (Արայիկ Գրիգորյանը)։ 2013 թվականի վերջի դրությամբ ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միասին ունեցել […]

Սպորտի նախարարը պաշտոանա՞նկ կարվի. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ սպորտի նախարարության ենթակա բոլոր 23 մարզադպրոցներից, որոնք սնվում են պետբյուջեից, 3 հազարից ավելի մարզիկների, նրանց ծնողներին, մարզիչների պարտադրաբար տարել են Ազատության հրապարակ՝ ընդդիմադիր կամ ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մասնակցելու համար: ՛՛Մեր տեղեկություններով՝ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը նույն ծրագիրն իրականացնելու է նաեւ հոկտեմբերի 24-ին: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ […]

՛՛Սնիկերսը՛՛ ՛՛մենակ՛՛ ուտելու համար սերժանտները շարքային Սարգիսին հասցրել են ինքնասպանության. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը ջոկերի հրամանատարներ են եղել, կոչումով՝ կրտսեր սերժանտ: Նրանք ընդգրկված են եղել հենակետում մարտական հերթապահության կազմում: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Միսակյանը ստորադասության հարաբերությունների […]

Տարաձայնություններ ՕԵԿ-ում. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցությունում տարաձայնություններ կան: ՛՛Ըստ լուրերի՝ Իշխան Խաչատրյանը չի մասնակցում խմբակցության աշխատանքներին և ՛՛սառեցրել է՛՛ հարաբերությունները մյուս անդամների հետ: Իբր Խաչատրյանի և մյուսների հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ հնարավոր է նա հրաժարվի մանդատից: Խաչատրյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը՛՛,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի