Շավարշն իր ազգականի 15-ամյա դստեր հետ եղբոր պես է շփվել, հետո նրան զրկել է կուսությունից. Ժամանակ
՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Շավարշ Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:
19-ամյա Շավարշը 3 դրվագով մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի141 հոդվածով այն բանի համար, որ 2013 թվականի հունիսին, գործով չպարզված մի օր, ժամը 23-ի սահմաններում իր անչափահաս ազգականուհի՝ 1997 թվականի սեպտեմբերին ծնված Ասյայի (անունը փոխված է) հետ գտնվել է վերջինիս տան հարակից այգում և 16 տարին չբոլորած աղջկա հետ, նրա համաձայնությամբ, սեռական հարաբերություն է ունեցել:
4-5 օր անց նույն ժամին՝ ժամը 23-ի սահմաններում, Շավարշը զանգահարել է Ասյային, խնդրել է իջնել նույն այգին: Աղջիկն իջել է, և երիտասարդը դարձյալ նրա հետ, նրա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել:
Շավարշը մեղավոր է ճանաչվել երեք դրվագով անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար և վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման:
Մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը Շավարշը, որ պարտադիր զինծառայության մեջ է, կմնա զորամասի հրամանատարության հսկողության տակ՛՛:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: