04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու Հայաստանում բենզինի գները չեն իջնում. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ գրում է, որ միջազգային շուկայում մոտ մեկ ամիս շարունակ նավթի գնի շուրջ 30 տոկոսով նվազումը հայաստանյան շուկայում հանգեցրել է դեռեւս միայն 10 դրամով էժանացման:

՛՛Ոլորտի ներկայացուցիչների, տնտեսագետների խոսքով՝ պատճառն այն է, որ այս ոլորտը եւս մոնոպոլիզացված է, ու հիմնական ներկրողները, հաշվի չառնելով միջազգային գները, շարունակում են գերշահույթներ ստանալ հայաստանյան սպառողների հաշվին՝ գնելով ավելի էժան եւ վաճառելով ավելի թանկ վառելիք:

Տնտեսագետ Հայկ Գեւորգյանի խոսքով, սակայն, գոնե այս անգամ խնդիրը բոլորովին այլ տեղում է: Խնդիրը տեղական չէ: Նրա խոսքով՝ վերջին շրջանի իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնդիրը գտնվում է Ռուսաստանում:

՛՛Քանի որ այս տարվա հունվարի 1-ից բենզինն ամբողջությամբ, ավելի կոնկրետ՝ մեծ մասամբ ներկրվում է Ռուսաստանից, իսկ Ռուսաստանում հայտնի երկու խոշոր նավթային ընկերությունները, այդ թվում՝ «Ռոսնեֆթը», նավթի գնի իջեցման պատճառով հսկայական վնասներ են կրել, ուստի հիմա իրենք բենզինի գինը չեն իջեցնում, որպեսզի փոխհատուցեն նավթի գնի անկման պատճառով առաջացած իրենց կորուստները: Իսկ դա նրանց հաջողվում է, քանի որ Ռուսաստանում նրանք մենաշնորհային դիրք ունեն՛՛՛՛,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ